ՀՀ ԱԽ-ում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը |

Ս․թ․ փետրվարի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։

Մահափորձ Իրանի նախագահի դեմ |

Իսրայելի կողմից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի դեմ մահափորձ է եղել։ Հրեական օդուժն Իրանում հարվածներ է հասցրել մոտ 30 թիրախների, այդ թվում՝ Իրանի նախագահի նստավայրին և հետախուզության շտաբին, գրել են ԶԼՄ-ները։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ մինչ այժմ Իրանի տարածքում հարվածների թիրախ են հանդիսացել շուրջ 30 օբյեկտներ, այդ թվում՝ Իրանի նախագահի նստավայրը և հետախուզական շտաբը: Ավելի … Read more

Իրանը հարվածել է ԱՄՆ բազաներին |

Իսրայելական «9-րդ ալիքի» հաղորդմամբ՝ հարվածի թիրախը եղել է Արաբական ծովում գտնվող ամերիկյան միջուկային ավիակիրը։ Իրանը հարվածել է ԱՄՆ-ի «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավին։ ▪️ Թեհրանը հարվածներ է հասցնում ամերիկյան բազաներին ամբողջ տարածաշրջանում, պայթյուններ են գրանցվել ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Կատարում, Հորդանանում, Քուվեյթում, Կատարում։ ▪️ Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին ագրեսիայի մեջ։ … Read more

Նախանձը, մեծամտությունը. հենց դրանք են Տեր-Պետրոսյանին մղում թավալ գալ տարատեսակ օլիգարխների ու մոնղոլ-թաթարների ոտքերի տակ. Ռուբինյան

Աժ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նախանձը, մեծամտությունն ու սնապարծությունը հզոր ուժեր են, որոնք ոչ թե բարձրացնում են, այլ ցածրացնում։ Հենց դրանք են Լևոն Տեր֊Պետրոսյանին արդեն մեկ տասնամյակից ավել մղում թավալ գալ տարատեսակ օլիգարխների ու մոնղոլ֊թաթարների ոտքերի տակ։ Ընդ որում՝ ապարդյուն, որովհետև այդ պաղատանքներին նույնիսկ նրանք չեն ուզում ականջալուր լինել։ Բուրժուաավազակապետական հեղափոխություն … Read more

«Ո՞ւմ վրա էր հենված Արցախի ռազմավարությունը» |

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը գրել է. 2022թ. հունվարի 30-ի հանրային գործիչ Թեւան Պողոսյանը ՖԲ գրառմամբ տեղեկացրել է, որ իրեն զանգահարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ հայտնել, որ ԱԺ հինգ խմբակցությունները ներկայացրել են «շատ սպասված ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ»: Արցախի օկուպացված տարածքների մասին օրենքը միաձայն ընդունվել է նույն տարվա փետրվարի … Read more

Սպառողների իրավունքների պաշտպանությունը կհամապատասխանի ԵՄ չափանիշներին. Պապոյան

Սպառողների իրավունքների պաշտպանության եւ գովազդի ոլորտներում ունենալու ենք այնպիսի պաշտպանություն, ինչպիսին Եվրոպական միությունում է, բայց դրա համար պետք է լինելու ջանք եւ որոշակի մոտեցումների փոփոխություն: Եթե մենք ուզում ենք լինի այնպես, ինչպես ԵՄ երկրներում է, դրա համար պետք է մեզանից յուրաքանչյուրը փոխվի, այդ թվում նաեւ՝ տնտեսավարողները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ … Read more

«Շանթ դաշինքը» որևէ ռուսամետ ուժի հետ չի համագործակցի. Շահեն Հարությունյան |

Ամիսներ առաջ «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարեցին համագործակցության մասին։ Այսօր հայտնի դարձավ, որ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, և խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասին։ Radar Armenia-ի հետ զրույցում «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը նշեց, որ դրական է գնահատում «ՀայաՔվե» … Read more

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք |

Newmag հրատարակչությունը «Ֆասթ Բանկ»-ի հովանավորությամբ հայերեն է թարգմանել և տպագրել համաշխարհային բեսթսելլերների հեղինակ Ադամ Գրանտի երկու հայտնի գրքերը՝ «Ինքնատիպները» և «Թաքնված ներուժը»։ «Ինքնատիպների» հեղինակը պատմում է, թե ինչպես դառնալ ստեղծագործ, հակադրվել խմբային մտածողությանը և իրականացնել ոչ ստանդարտ գաղափարներ: Նա գիտական հետազոտություններով և իրական օրինակներով է ցույց տալիս, որ ստեղծագործությունը հմտություն է, որը կարելի է զարգացնել՝ … Read more

ԱԽ նիստում քննարկվել են ՀՀ-ի դեմ հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների … Read more

Արթուր Վանեցյանի կուսակցությունը չի մասնակցի ԱԺ ընտրություններին |

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ԱԺ ընտրություններին. ««Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը, փետրվարի 26-ի նիստում, բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։ Արձանագրելով. 1) Իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից, իսկ դրա հիմնավորումներն ու պատճառները տարիներ շարունակ … Read more