ԱՄԷ-ն պատրաստ է օգնել ԱՄՆ-ին ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ

The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը և չեն բացառում նույնիսկ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ-ի որոշման ռազմական գործողությանը մասնակցությունը։ ԱՄԷ-ի դիվանագետները առաջարկում են ԱՄՆ-ին, Եվրոպային և Ասիային ձևավորել կոալիցիա և ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի բանաձև, որը կարտոնագրի գործողությունը։ Խոսքը Հորմուզի նեղուցի ականազերծման և … Read more

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը թաքցրել է իր իրական շրջանառությունը և այն ամբողջությամբ չի ներառել ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հարկային հաշվարկներում, որի հետևանքով թաքցվել և չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։ Նախաքննության … Read more

Դանիել Իոաննիսյանի մեկնաբանությունը քաղհասարակության դերակատարների մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. Հայաստանում կան դերակատարներ, որոնք համարում են, որ քաղհասարակությունն ու ԶԼՄ-ները պետք է լինեն ոչ թե չեզոք, այլ ընդդիմադիր: Այդ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները քննադատություն են հնչեցնում բացառապես իշխանության հասցեին, հետաքննություններ անում են բացառապես իշխանության դեմ/մասին: Մինչդեռ, օբյեկտիվությունը պահանջում է նկատել, անդրադառնալ նաև քաղաքական դաշտի մյուս հիմնական դերակատարներին, … Read more

Մեր առաջնահերթությունն առողջ բարոյահոգեբանական միջավայրի ապահովումն է. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանն սկսել է ուսումնասիրություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նպատակ ունենալով բազմակողմանի գնահատել տնօրենի գործողությունները և ապահովել հաստատության բնականոն աշխատանքը։ Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշել է, որ առաջիկայում նախատեսված են հանդիպումներ ինչպես ծնողների, այնպես էլ մանկապարտեզի անձնակազմի հետ՝ խնդիրը բոլոր կողմերից ուսումնասիրելու համար։ … Read more

Այսօր երկու մեծ այլընտրանք կա՝ Փաշինյան կամ Կարապետյան. Նարեկ Կարապետյան

«Մեր հասարակությունը պետք է որոշի՝ կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանը»,-«Արմենիա» ՀԸ-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է, որ այսօր երկու մեծ այլընտրանք կա՝ Փաշինյան կամ Կարապետյան։ «Որոշենք, եթե ուզում ենք շարունակել այս անկայուն վիճակը, եթե ուզում ենք ամեն ինչ նույնը մնա, տարբերակը կա; Եթե ուզում ենք փոխել … Read more

Զելենսկին այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման վերաբերյալ․ Կրեմլ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ, չնայած այդ որոշումը պետք է կայացվեր երեկ։ Ըստ APA-ի մոսկովյան բյուրոյի՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երկու ամսվա վերաբերյալ, խոսքը երկու ամսվա մասին չէ։ Զելենսկին այսօր պետք է որոշում կայացնի ուկրաինական զորքերի Դոնբասից դուրս գալու … Read more

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ, հայտնել է Դմիտրի Պեսկովը։ Ըստ Պեսկովի՝ այսօր կկայանան ռուս-հայական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր և Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։ «Այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն իրենց անձնական քննարկումները աշխատանքային նախաճաշի ժամանակ», – լրագրողներին ասել է … Read more

«Դուք եք կործանում այս տղայի և այլ մարդկանց ճակատագիրը». Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը գրել է. Ուրեմն ի՞նչ են անում մի խումբ մարդիկ տարիներ շարունակ: Մի կողմից, ամեն կերպ փորձում են ապալեգիտիմացնել ու հեղինակազրկել ՀՀ ընտրված իշխանություններին: Խոսում են ակնհայտ արհամարհանքով, վիրավորական ձևակերպումներով, անգամ լեզուները չի պտտվում պաշտոնը հիշատակել: Փորձում են մարդկանց ենթագիտակցության մեջ արմատավորել հետևյալ միտքը՝ սրանք ո՞վ … Read more

Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ ԵԺԿ իմ գործընկերներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը աշակերտ Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին։ «Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին պատշաճ կերպով իրազեկել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության իմ գործընկերներին: Եվրոպական մայրաքաղաքներում թող լավ իմանան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը «նախապատրաստվում» ԵՄ-Հայաստան մայիսյան գագաթաժողովին»,- հայտարարել է Աշոտյանը։ Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ … Read more

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի ևս մեկ խմբաքանակ

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկի ևս մեկ խմբաքանակ։ Բեռը նախատեսվում է տեղափոխել հինգ վագոնով, իսկ կազմը կմեկնի Բալաջարի կայարանից։