Նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒ

Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ արձագանքելով ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակմանը։ Իրանական պետական IRIB լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երկրի ուժային կառույցները շեշտել են, որ Պարսից ծոցի և Օմանի ծովի նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար։ Թեհրանը պաշտոնապես հայտարարել է, որ իր տարածքային ջրերում ինքնիշխանության իրականացումը համարում է … Read more

Ո՛չ Հունգարիայի, ո՛չ էլ Ռուսաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվելու. Մադյար

Հունգարիայում ընտրություններում հաղթանակ տարած «Հարգանք և ազատություն» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ, որը վերաբերում է երկրի արտաքին քաղաքականությանն ու էներգետիկ անվտանգությանը։ Նա նշել է, որ Բուդապեշտը ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հաշվի առնելով երկրի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Մադյարի խոսքով՝ ո՛չ Հունգարիայի, ո՛չ էլ Ռուսաստանի աշխարհագրական … Read more

Հունգարիայում պարտվեց Օրբանի քաղաքականությունը. Ինչո՞վ է սա կարևոր Հայաստանի համար

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. Այսօր հաղթեց ոչ միայն Հունգարիան 🇭🇺Հաղթեց Եվրոպան 🇪🇺, հաղթեց ազատությունը ✨, հաղթեց նաև Հայաստանը 🇦🇲Հաղթեցինք մենք բոլորս 🙌՝ արժանապատվության, ժողովրդավարության և եվրոպական ապագայի հավատով։ Հունգարիայի քաղաքացիներն այսօր ցույց տվեցին, որ նույնիսկ երկար տարիների ավտորիտար խեղման, կոռուպցիայի և եվրոպական արժեքների դեմ տարվող պայքարից հետո ժողովուրդը կարող է վերադառնալ … Read more

Թրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, անտարբերություն է հայտնել Իրանի հետ բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ։ Խոսելով Վաշինգտոնում՝ նախագահը շեշտել է, որ իր համար էական չէ՝ երբ պաշտոնական Թեհրանը կցանկանա վերադառնալ բանակցությունների սեղան։ «Ինձ չի հետաքրքրում՝ նրանք կվերադառնան, թե ոչ։ Եթե չվերադառնան, ինձ համար դա ընդունելի է»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն … Read more

Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Հունգարիան Օրբանից հետո։ Ամենաջերմ վերաբերմունքն ունեմ հունգար ժողովրդի հանդեպ։ Բայց նաեւ Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը։ Օրբանը մարդասպանավաճառ էր։ Ուստի կարող ենք ասել, որ պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց։ Մնաց բուն մարդասպանը…»:

Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հենացատկի վարժության եզրափակչում նա 14.583 միավոր է հավաքել: Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը երեկ ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի գավաթի խաղարկության վերջին … Read more

Սա պրոֆեսիոնալիզմի բացակայության ցուցիչ է. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը անդրադարձել է հայկական լրատվական դաշտին. «Հայկական լրատվական դաշտի ԶԼՄ-ների խնդիրներից ևս մեկն այն է, որ, երբ մի օբյեկտիվ բան են ներկայացնում, ենթադրենք հոդված են գրում մի քաղաքական գործչի կամ ուժի դեմ ու հարցում են անում կամ տեսանյութ, դրանից անմիջապես հետո` այսահարված խուճապի մեջ արագ սկսում են իրենց իսկ արածը հերքելու, հակառակը անելու անկանոն … Read more

Պետք են կալուգացու, Քոչարյանի ու Ծառուկյանի պես թարմ դեմքեր. Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ծառուկյանի ու կալուգացու զարմիկի ցուցակների 2֊րդ համարները երկուսն էլ 2021 թվականին Քոչարյանի ցուցակով դարձել են պատգամավոր, բայց նրանք Քոչարյանի հետ, իհարկե, որևէ կապ չունեն։ Ո՞նց կարող է նման բան լինել։ Ընդհանրապես, բացառվում է, որ կալուգացու եղբոր՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի որդին, Ծառուկյանն ու Քոչարյանը միավորվեն … Read more

Քեզ թուլություն չի սազում, հա’յ ազգ. Չե’նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան

«Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, մարդիկ կան, որ մտածում էին, մեր ազգը նիրհի մեջ է, իրենք էլ ինչ ուզեն, կանեն։ Եթե նրանք տեսնեին այն, ինչ ես եմ տեսնում, իրենք շատ կվախենային»,-Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ելույթն այսպես սկսեց «ուժեղ Հաաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ի նկատի ունենալով հրապարակի բազմամարդ լինելը։ Նա … Read more

Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում հայտնել է, որ քննարկել են Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Մակրոնը նշել է, որ զրույցի ընթացքում կողմերը կոչ են արել հարգել և պահպանել Լիբանանում հրադադարը, ապահովել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը և ընդգծել են երկարատև դիվանագիտական … Read more