Գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում անդրադարձել է ընտրություններին Սամվել Կարապետյանի մասնակցությանը, ընդգծելով, որ նա ցանկանում է դառնալ վարչապետ, սակայն չի ցանկանում զոհաբերել օտարերկրյա քաղաքացիությունը։ «Ես վստահ չեմ, որ դա նրա ելույթն էր։ Բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել։ Հույս ունեմ՝ հաջորդիվ նա հնարավորություն կստեղծի իրեն … Read more

ԱԺ նախագահը կմեկնի Ստամբուլ ԱԺ նախագահը կմեկնի Ստամբուլ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մեկնելու է Ստամբուլ։ «Նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ»,-նշել է նա՝ հավելելով, որ Միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովն է։

Չինական տանկերը «ճեղքել է» ամերիկյան շրջափակումը

Չնայած Միացյալ Նահանգների կողմից սահմանված խիստ շրջափակմանը, չինական Rich Starry տանկերը այսօր հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով։ Սա առաջին դեպքն է շրջափակման մեկնարկից ի վեր, երբ պատժամիջոցների տակ գտնվող նավին հաջողվում է ճեղքել արգելքը և դուրս գալ Պարսից ծոցի ջրերից, ինչը հաստատում են LSEG, MarineTraffic և Kpler ընկերությունների նավագնացության տվյալները։ Չինական անձնակազմով համալրված Rich Starry-ն … Read more

Գագիկ Համբարձումյանը ստանձնել է պատգամավորի մանդատ

ԱԺ-ի «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի՝ Գագիկ Համբարձումյանը։ Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվելուց հետո պատգամավորական մանդատը թափուր է մնացել։ Գագիկ Համբարձումյանն ԱԺ-ում երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։

Հավատացած եմ՝ հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, բայց միայն հաղթելը բավարար չէ

Հավատացած եմ՝ այս հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում։ Սակայն միայն հաղթելը բավարար չէ։ Պետք է ավելի բարձր նշաձող սահմանել, գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր դաշտը հիմնականում արդեն ձևավորվել է։ Նրանց ցուցակները հրապարակված են, ծրագրերը՝ ներկայացված։ Ծրագրերի մեջ ակնհայտ է ընդհանուր օրակարգը՝ խաղաղությունը, տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, … Read more

Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցությունների նոր փուլի նախաշեմին են

Միացյալ Նահանգներն ու Իրանը դիտարկում են դեմ առ դեմ բանակցությունների երկրորդ փուլն անցկացնելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով վերջ դնել արդեն վեց շաբաթ տևող պատերազմական գործողություններին նախքան հաջորդ շաբաթ հրադադարի ժամկետի լրանալը։ AP գործակալության տվյալներով, որոնք հիմնված են ամերիկացի պաշտոնյաների և բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների հաղորդումների վրա, կողմերն այժմ քննարկում են նոր հանդիպման մանրամասները, իսկ միջնորդ երկրներից … Read more

Նիկոլը համակարգի ծնունդ չէ, նա ժողովրդի ընտրությունն է

Նիկոլը իմ վարչապետն է, որովհետևնա չվախեցավ մտնել դժոխք, երբ բոլորը փախչում էին և չվախեցավ դուրս գալ այնտեղից՝ կանգնելով նույն ժողովրդի առաջ,որի աչքերի մեջ պետք էր նայել ու ասել՝սխալվել ենք։ Ես էլ, դուք էլ, բոլորս։ Նա չփախավ վակուումից, չթաքնվեց քաոսի հետևում,չծնկեց գերտերությունների առաջ,չվախեցավ ճնշումից, թիրախավորվելուց,նույնիսկ՝ ֆիզիկապես վերացվելու վտանգից։ Նա մնաց։Մնաց ու պահեց թիմը, երբ ամեն ինչ … Read more

«Դուռը փակված չէ». միջնորդները շտապում են վերակենդանացնել ԱՄՆ-Իրան բանակցությունները

Axios-ը գրում է, որ պակիստանցի, եգիպտացի և թուրք միջնորդները առաջիկա օրերին կշարունակեն աշխատանքը Վաշինգտոնի և Թեհրանի հետ՝ փորձելով կամրջել առկա տարաձայնությունները և վերջ դնել պատերազմին։ Չնայած Իսլամաբադում կայացած բանակցությունների լարված ընթացքին, բոլոր կողմերը դեռ հավատում են, որ գործարքը հնարավոր է, և հույս ունեն կազմակերպել բանակցությունների նոր փուլ մինչև ապրիլի 21-ը՝ հրադադարի ժամկետի ավարտը։ Տարածաշրջանային աղբյուրների … Read more

Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ «Պետական կամ որևէ … Read more

Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ԱՄՆ-ին մեղադրել է արդյունավետ ընթացող բանակցությունները տապալելու մեջ։ X սոցիալական հարթակում արած իր գրառման մեջ նախարարը նշել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ բանակցել է «բարի կամքի» դրսևորմամբ՝ նպատակ ունենալով վերջ դնել պատերազմին։ Արաղչիի խոսքով՝ կողմերը շատ մոտ են եղել «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանը, սակայն վերջին պահին ամերիկյան կողմը … Read more