Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղությունն ունի ուժեղ իրավական հիմք. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, և պետք է արձանագրել, որ այն այժմ էլ ունի բավական ուժեղ իրավական հիմք։ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի պարտադիր իրավական ուժ. նկատի ունեմ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է»,- նշել … Read more

Ցանկացած համաձայնագիր պետք է ներառի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներ. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է ներառի Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներ․ հաղորդում է Associated Press-ը։ Նա նշել է, որ գործակալության տեսուչների ներկայության բացակայության դեպքում ցանկացած համաձայնագիր կլինի «միայն համաձայնագրի պատրանք», հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի մասշտաբներն ու բարդությունը։ Գրոսին … Read more

Արևմուտքը փորձում է իր կանոնները թելադրել Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում. Լավրով

Արևմտյան երկրները փորձում են իրենց կանոնները հաստատել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և Հարավային Կովկասում, թելադրել, թե ում հետ նրանք կառուցեն հարաբերությունները․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Կենտրոնական Ասիայում ծավալվում է հետաքրքիր աշխարհաքաղաքական պայքար՝ պայմանավորված Արևմուտքի՝ այստեղ ևս սեփական կանոնները հաստատելու, Կենտրոնական Ասիայի պետությունների կյանքը կազմակերպելու, նրանց հետ հարաբերությունները կարգավորելու հարցում առաջատար դեր խաղալու փորձերով։ … Read more

Խայտառակություն է, որ կանանց ներգրավում են «ընտրատասովկայի» գործերում. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է երեկ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ «Սա ուղղակի խայտառակություն է, որ իրենց ուժեղ հռչակած ձյաձյաները մանկահասակ ու նորածին երեխա ունեցող կանանց են ներգրավում այդ «ընտրատասովկայի» գործերում, նրանց միջոցով են փորձում կեղտոտ գործն առաջ տանել, փաստացի նրանց դարձնում են իրենց … Read more

Իրանը չի ձգտում անկայունության և պատրաստ է կառուցողական երկխոսության. Փեզեշքիան

Իրանին կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով Թեհրանի շտապ բժշկական կենտրոնում։ Նա նշել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի կամ անկայունության և միշտ պատրաստ է տարբեր երկրների հետ երկխոսությանը և կառուցողական համագործակցությանը. «Այնուամենայնիվ, ուժով սեփական կամքը պարտադրելու կամ երկրին կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման: … Read more

Կարապետյանը ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է ՌԴ և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց։ Դատավարության ժամանակ նա նշել է, որ տնտեսագետ է, ունի դոկտորի կոչում: Աշխատանք ունենալու մասին հարցին ի պատասխան ասել է. «Աշխատում եմ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ունեի աշխատանք` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն էի»։ Կարապետյանը նաև նշել է, որ ՀՀ քաղաքացիությունից … Read more

ՀՀ-ն կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Radar Armenia-ն տեղեկացավ Արտաքին գործերի նախարարությունից։ Հիշեցնենք՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին և առաջինը կլինի 2026 թվականին։ Մասնակիցները կքննարկեն միջազգային օրակարգի և համագործակցության լայն շրջանակի հարցեր։

Մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատը. այն չի հեռարձակվի

Հակակոռուպցիոն դատարանում քիչ առաջ մեկնարկել է ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը: Տնային կալանքի տակ գտնվող գործարարին դատարան բերեցին ոստիկանական մեքենայով։ Հիշեցնենք՝ Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար։ Դատավարությունը կընթանա առանց տեսանկարահանման։ Կարապետյանի փաստաբանները դեմ արտահայտվեցին տեսանկարահանմանն ու հեռարձակմանը։ Ըստ նրանց՝ տեսանկարահանումն ու … Read more

Կան լրջագույն խնդիրներ, որոնց լուծումը առաջնահերթ է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը։ Նա հայտարարել է, որ թեև ժողովրդավարության և պետության տնտեսության զարգացման առումով շատ մեծ առաջընթացներ են արձանագրվել, բայց կան լրջագույն խնդիրներ, և դրանց լուծումը օրակարգի առաջնահերությունների մեջ է։ «ՀՀ-ում դատական, արդարության և արդարադատության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Այդ … Read more

Մոտ ապագայում կհամակերպվենք նաև «ընդդիմադիր փաստաբանի» հետ. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Հայաստանը, երեւի, աշխարհի հազվագյուտ երկրներից է կամ միակն է, որտեղ փաստաբանի հիմնական զբաղմունքը ընդդիմադիր քաղաքական գործունեությունն է: Արտառոց է, որ դատավորներին, դատախազներին, քննիչներին օրենքով արգելված է զբաղվել քաղաքականությամբ, իսկ փաստաբանների դեպքում նման սահմանափակում չկա: Հայաստանում «ընդդիմադիր լրագրող» բնորոշումը այլեւս ոչ մեկի … Read more