Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Ապրիլի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի մանրամասները և մտքեր փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ։ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Դաֆնե Մարեին Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում ԿԽՄԿ-ի … Read more

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության լիագումար նիստի աշխատանքներին

Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ

Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. Պատկերացնենք՝ երկու երեխաների մայրը դանակով խփում է իքս քաղաքացուն: Կնոջը ձերբակալում են, տանում են կալանքի: Նա ունի նորածին բալьիկ: Հարց՝ ի՞նչ կհայտարարի Ուժեղ Հայաստանը, Ժաննա Ալեքսանյանը, Իշխան Սաղաթելյանը, Վարդևանյանն այս կապակցությամբ: Ի դեպ՝ ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև էդ ընտրակաշառքի հետևանքով է, որ շատ համարարգեր կոռումպացված … Read more

Ավարտական փուլում է անձնագրերի դիզայնի մշակումը. ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ավարտական փուլում են անձնագրերի ընդհանուր դիզայնին և անվտանգային բաղադրիչներին վերաբերող աշխատանքները։ «Հուսով եմ, որ առաջիկա օրերին հնարավորություն կունենանք հանրությանը ներկայացնել անձնագրի նկարագիրը։ Իսկ կենսաչափական նույնականացման քարտերը մեծաքանակ տպագրության փուլում են»,- ասել է ՆԳ նախարարը։ Նախարարի խոսքով՝ եռուն փուլում են նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները. «Մենք … Read more

«2025-ին արտագաղթը վերափոխվել է ներգաղթի»․ Արփինե Սարգսյան

«Անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ մեր քաղաքացիների միգրացիոն դրական սալտո ունենք: Սա նշանակում է, որ արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, և սա հիրավի հաստատված խաղաղության ոլորտային բարեփոխումների արդյունք է»,- այդ մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Նրա խոոսքով՝ Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրոպական միությունը ակտիվ երկխոսություն … Read more

Պատմական հեռախոսազրույց. Իսրայելի և Լիբանանի առաջնորդները ուղիղ կապ կհաստատեն

Իսրայելի գիտության և տեխնոլոգիաների նախարար Գիլա Գամլիելը հայտարարել է, որ այսօր նախատեսված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հեռախոսազրույցը։ Սա կլինի երկու երկրների ղեկավարների առաջին ուղիղ շփումը վերջին ավելի քան երեք տասնամյակի ընթացքում։ «Այսօր վարչապետն առաջին անգամ կխոսի Լիբանանի նախագահի հետ՝ երկու երկրների միջև երկխոսության բազմամյա լիակատար բացակայությունից հետո»,- նշել է … Read more

«ՀՅԴ-ն հո սովորական կուսակցություն չէ՞, համաշխարհային կառույց ունենք». Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձել է առաջիկա ընտրություններում «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում իր չընդգրկվելուն։ Ռուստամյանի խոսքով՝ ինքը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն է, և աշխատանքային գերծանրաբեռնվածությունը դժվարացնում է կուսակցական ու պատգամավորական գործունեության համատեղումը։ «Եվ հետո, մեր կուսակցությունը հո սովորական կուսակցություն չէ՞, համաշխարհային կառույց ունենք՝ ավելի քան 30 երկրներում ներկայությամբ։ Իսկ Բյուրոյի ներկայացուցիչն այդ բոլոր կառույցների ղեկավարումը … Read more

Ֆասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը

Ֆասթ Բանկը վերսկսել է գործակցությունն «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ և հանդես է գալիս որպես ակումբի տիտղոսային հովանավոր։ Հպարտության խորհրդանիշ դարձած «Արարատ-73»-ը բարձր նշաձող է սահմանել հայկական ակումբային ֆուտբոլի համար, և այսօր ակումբն ու Ֆասթ Բանկը միավորել են ուժերը՝ նոր վերընթաց գրանցելու համար։ Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Տիգրան Սարգսյանն ասել է․ «Մեզ համար հպարտություն է … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ է բերման ենթարկվել. Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնում է, որ բերման են ենթարկվել իր գործընկերները, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու, եւ համակիրներ։ «Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը։ Ուղեւորվում ենք Հակակոռուպցիոն կոմիտե (հասցե՝ Մոսկովյան 1) Ավելի եք մոտիվացնում մարդկանց նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել»։

Արցախի հայաթափումից հետո մեր ամբողջ թիմը զբաղվում էր մեր հայրենակիցների տեղավորման հարցով. Նարեկ Կարապետյան

«Արցախի հայաթափումից հետո մեր ամբողջ թիմը զբաղվում էր մեր հայրենակիցների տեղավորման հարցով։ Ես հիշում եմ՝ գիշեր-ցերեկ մենք այդ գործի վրա էինք, չէինք քնում, ահավոր սթրեսային էր»,-Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է՝ ավելի սթրեսային էր այն, որ Արցախից եկած ամեն 3-4-րդ մեքենան Տաշիր էր հասնում առանց … Read more