Ֆրանսիայի միակ ատոմային ավիակրի վրա հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվել

Նավը տեխսպասարկման է կանգնած երկրի գլխավոր ռազմական նավահանգստում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի միակ «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակրի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում անելով Միջերկրական ծովի ծովային պրեֆեկտուրային։

Նշվում է, որ նավը տեխսպասարկման է կանգնած երկրի գլխավոր ռազմական նավահանգստում։ Կրակն արդեն մարվել է։

Հուլիսին ատոմային ավիակիրը վերադարձել էր Տուլոնի նավահանգիստ՝ Մերձավոր Արևելքում ծառայությունից հետո։

Leave a comment