Դուք Բերդցուն ասելիք չունեք. դուք վաղուց սպառվել եք

Էդ որ ասում եք՝ Մանուչարյան ազգանունը ոսկե տառերով է գրված Շամշադինում, խի՞ չեք կողքն էլ գրում՝ ի՞նչ ձեռքբերումների համար։Թե բա՝ սերնդեսերունդ։Բդեշխնե՞ր եք ։ Նշեք տեսնենք՝ ի՞նչ եք արել, որ Բերդի ժողովուրդը «անշնորհակալ» է ու չի նկատում։ 🛠️ Ճանապարհները սարքում է կառավարությունը։ 📌 Մի կամուրջ սարքե՞լ եք։📌 Մի ջրամբա՞ր եք կառուցել։📌 Մի գործարա՞ն եք բացել։ ‼️ … Read more

Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել է մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ «Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է»։ Նա հանձնարարել է ամեն շաբաթ զեկուցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։ «Սա դառնալու է նորմա մինչև այն պահը, երբ մենք բուն իրական շինարարությունը սկսելու ենք այնտեղ»,- ասել է նա։

Գաբրելյանովի հայաստանաբնակ ադեպտները սենսացիան մի տեսակ «չեն նկատում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Արամ Գաբրելյանովը ֆեյսբուքում գրել է, որ Օնիկ Գասպարյանը քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում իրեն ասել է. «Գերասիմովը կհրամայի, զորքերը դուրս կբերեմ»: Գերասիմովը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետն է, որի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետեր Յուրի Խաչատուրովը եւ Նաջմեդին Սադիգովը 2016 թ. … Read more

Հուսով ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի. Ֆիդան

Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով անցկացված ճեպազրույցում։ «Թուրքիան հույս ունի, որ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև», – նշել է նա։ Ֆիդանի խոսքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ունի … Read more

Թրամփը հիմքեր չունի Իրանի միջուկային իրավունքները սահմանափակելու համար. Փեզեշքիան

«Թրամփը հիմքեր չունի Իրանի միջուկային իրավունքները սահմանափակելու համար»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանին անհրաժեշտ է այնպես կառավարել իրավիճակը, որպեսզի այն չստեղծի տպավորություն, թե պատերազմ են հրահրում, այլ որ պաշտպանվում են։ «Արյունարբու և դաժան թշնամու դեմ պետք է կանգնել հաստատակամորեն», – եզրափակել է Իրանի նախագահը։

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Աշտարակ-Գյումրի ճանապարհի կառուցման մանրամասները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի ճանապարհի կառուցման մանրամասները։ Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84կմ է։ Շինարարությունը կատարվել է 4 փուլով՝ 1. Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ հատված (ֆինանսավորումը՝ ՀՀ կառավարություն, Ասիական զարգացման բանկ), 2. Աշտարակ-Թալին 34կմ հատված (ֆինանսավորումը՝ ՀՀ կառավարություն, Ասիական զարգացման … Read more

Մեր միջև խաղաղությունը ՀՀ-ի և Ադրբեջանի ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքն է. Կոստանյան

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկաման: Պանելային քննարկման մյուս մասնակիցներն էին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը: Հարց. «Խնդրում եմ՝ պատմեք, … Read more

Մենք խաղաղության հասնելու համար որևէ նախապայման չենք դնում. Հովհաննիսյան

«Թե գերիների վերադարձի հարցը, թե Հայաստանում գտնվող ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը, հնարավոր է լուծել խաղաղության պայմաններում, մենք գնալու ենք այս օրակարգով»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ իրենք որևէ նախապայման չեն դնում խաղաղության հասնելու համար, որովհետև նախապայման դնելը փակուղի տանող ճանապարահ է, խնդիրները չլուծելու մասին է։ Ինչ … Read more

Ահավոր վախենում եմ Սամվել Կարապետյանի՝ բոմժ դառնալուց. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին, նշել է, որ վախենում է Սամվել Կարապետյանի համար, որը կարող է «բոմժ» դառնալ. «Քանի անգամ ասեմ, ի՞նչ կարիք կա այդ հարցն անընդհատ հնչեցնել։ Իմացե՛ք, որ ահավոր վախենում եմ նրա «բոմժ» դառնալուց։ Ընդ որում, մինչև տարեվերջ։ Գոնե մի տասնամյակ դիմացը լիներ, քիչ կվախենայի, բայց հիմա ահավոր … Read more

Առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել նաև Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ։ «Ստամբուլ-Երևան չվերթերի մասին պայմանավորվածությունն Էրդողանի հետ ձեռք է բերվել Չինաստանում կայացած հանդիպման ընթացքում»,- ասել է վարչապետը։ Ինչ վերաբերում է Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների զարգացմանը, վարչապետը կարծում է, որ ժամանակն է աշխատանքային օրակարգում ներառել թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ … Read more