Առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել նաև Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ։

«Ստամբուլ-Երևան չվերթերի մասին պայմանավորվածությունն Էրդողանի հետ ձեռք է բերվել Չինաստանում կայացած հանդիպման ընթացքում»,- ասել է վարչապետը։

Ինչ վերաբերում է Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների զարգացմանը, վարչապետը կարծում է, որ ժամանակն է աշխատանքային օրակարգում ներառել թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ շփումները։

Leave a comment