Պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել․ ՍԴ նախագահ

«Մենք պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել. այս խիտ, լարված ռեժիմով աշխատանքը հենց դրանով էլ պայմանավորված է»,- ՍԴ նիստից առաջ ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ «Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու, որի համար այս դատավարության միայն մեկ հատվածը փակ դռների հետևում է լինելու, միայն դատավարության մասնակիցներն ու դատավորներն են մասնակցելու»,- նշեց նա։

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք

2020 թվականի նոյեմբերից սկսած՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտի դաշտում հայտնաբերված ավելի քան 2 հազար հայ զինծառայողի մասունքներ. հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողներն այդ որոնողական աշխատանքներն իրականացրել են եղանակային բարդ պայմաններում և ականների բարձր վտանգի առկայության դեպքում։

Առողջության ապահովագրության շահառուների թիվն աճել է. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ առողջության ապահովագրության շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է՝ հասնելով արդեն 1 միլիոն 700 հազար հոգու։ «Նրանցից ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը և հավելել, որ եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել։

Հունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից առողջապահության համընդհանուր ապահովագրությունից կօգտվեն քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները։ «Միանալու են արդեն, անկախ աշխատավարձի չափից, բոլոր գրանցված աշխատողները։ Եվ նաև առաջիկա բյուջետային քննարկումների ժամանակ մենք ունենք էլի մի քանի խմբեր, ում մասով պետք է քննարկում իրականացնենք՝ արդյո՞ք 27 թվականի հունվարի 1-ից նրանք … Read more

Գիտե՞ք, որ պատգամավորները ստանալու են միջինից մի քանի անգամ բարձր թոշակ․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ դուք գիտե՞ք, որ ԱԺ պատգամավորները թոշակի անցնելուց հետո ստանալու են միջին թոշակից մի քանի անգամ բարձր թոշակ՝ առնվազն 165.000 դրամ։ Ընդ որում, եթե թոշակ ստանալու պահին կենսաթոշակները բարձրանան, պատգամավորների թոշակներն էլ կբարձրանան։Տարիներ հետո թոռները հարցնելու են․ պապի (կամ՝ տատի), դու ինչի՞ ես այսքան … Read more

Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Թեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Փոխըմբռնումը երկկողմ գործընթաց է։ Եթե ամերիկյան կողմը հանձնառու լինի համաձայնագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները», – գրել է նա X հարթակում։ Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ Թեհրանի մոտեցումը սպառնալիքներին «հիմնված է որոշումների … Read more

Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով գալիս է Հայաստան. հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Սուլխան Թամազաշվիլին երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ և պատվիրակության հետ միասին կայցելի Հայաստանի ոստիկանական ստորաբաժանումներ։ Նախատեսված են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։

Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ

Բաքուն պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ անհայտ կորած անձանց որոնման գործում՝ երկրների միջև խաղաղության գործընթացի շրջանակներում. հայտարարել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը։ Նրա խոսքով. «Մշակվող նոր համակարգը հնարավորություն կտա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին գաղտնի կերպով տրամադրել անհետ կորած անձանց, այդ թվում՝ թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն։ Տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, … Read more

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին

Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում, համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ դեպքի վերաբերյալ պարզաբանում ներկայացնելով: «Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, որին զինծառայողն ինքնակամ ներկայացրել է … Read more

Սեդա Սաֆարյանի թիրախավորումը վտանգավոր փորձ է՝ սահմանափակելու ՍԴ անկախ առաքելությունը

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Սահմանադրական դատարանում դատավոր Սեդա Սաֆարյանի թիրախավորումը վտանգավոր փորձ է՝ սահմանափակելու ՍԴ անկախ առաքելությունը՝ Սահմանադրության գերակայության, ժողովրդավարության և ազատ ընտրության իրավունքի պաշտպանությունը։ Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր չէ հարմար լինել քաղաքական ուժերին։ Նա պարտավոր է անհարմար լինել Սահմանադրության խախտումների, ժողովրդավարության դեմ գործող ուժերի, ընտրակաշառքով ստացված քվեների, … Read more