Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ առողջության ապահովագրության շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է՝ հասնելով արդեն 1 միլիոն 700 հազար հոգու։
«Նրանցից ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը և հավելել, որ եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել։