ԱՄՆ-ն կարող է այսօր հայտարարել Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագրի մասին․ Axios

ԱՄՆ-ն հույս ունի արդեն այսօր հայտարարել Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի ձեռքբերման մասին։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ ժամանակավոր համաձայնության կնքմանը։ Axios-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նպատակ ունի նաև վերականգնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը և վերսկսել նոր … Read more

Իսրայելը պատրաստակամություն է հայտնել վերանայել Լիբանանի հետ ցամաքային սահմանը

Իսրայելը բանակցությունների ընթացքում առաջին անգամ պատրաստակամություն է հայտնել քննարկել Լիբանանի հետ միջազգային ցամաքային սահմանի վերանայման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է լիբանանյան Nida Al Watan թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում լիբանանյան պատվիրակությունը պահանջել է վերականգնել հրադադարի ռեժիմը և դադարեցնել, Բեյրութի պնդմամբ, Իսրայելի կողմից թույլ տրվող խախտումները։ Ըստ աղբյուրների՝ այս … Read more

ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում գրեթե սպառել է THAAD համակարգի հրթիռների 80%-ը․ CNN

ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ հակամարտության ընթացքում գործնականում սպառել են THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռ-որսիչների շուրջ 80 տոկոսը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ն օգտագործել է նաև Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռ-որսիչների մոտ կեսը, ինչը, ըստ աղբյուրների, զգալիորեն սահմանափակում է Իրանի կողմից Պարսից ծոցի երկրների և Իսրայելի ուղղությամբ արձակվող … Read more

Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա մոլեռանդների հարձակումը Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ անթույլատրելի է, և դրա պարբերական բնույթը խիստ մտահոգիչ հարցեր է առաջացնում։ Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ 6 հրեաներ հավաքվել էին Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի դիմաց, թքել էին դռան վրա, ապա հայհոյել ու քարեր շպրտել՝ այդ … Read more

Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, հակառակ դեպքում Իրանին «շատ ուժեղ հարված» կհասցվի․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը շուտով կբացի Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում ամերիկյան զինված ուժերը Իրանին «շատ ուժեղ հարված» կհասցնեն։ «Նեղուցը շատ շուտով կբացվի, կամ նրանք կստանան շատ ուժեղ հարված, և այդ դեպքում նեղուցը կբացվի», — ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանը ցանկանում … Read more

Եմենի զինված ուժերը հայտարարել են Սաուդյան Արաբիայի Նաջրանի օդանավակայանին հարված հասցնելու մասին

Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Նաջրան քաղաքի միջազգային օդանավակայանում գտնվող կարևոր թիրախի։ Հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան Եմենի Հոդեյդա և Սաադա նահանգների օդային տարածքի խախտման։ Եմենի զինված ուժերը պնդում են, որ հարվածն ուղղված է եղել ռազմավարական նշանակության օբյեկտի դեմ։ Սաուդյան Արաբիայի պաշտոնական կառույցները հրապարակման պահին դեռևս չեն … Read more

ԱՄՆ-ի զինամթերքի պաշարները և Իրանի պատերազմը․ ինչ են հայտնում Reuters-ի աղբյուրները․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը գրում է․ «Իրանի հետ հինգ ամիս տևած պատերազմի ընթացքում, ԱՄՆ բանակը զգալիորեն սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների իր պաշարները։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։ Այն մտահոգություն է առաջացրել ԱՄՆ ԶՈւ պատրաստվածության հարցում՝ ապագա հակամարտություններին արձագանքելու տեսանկյունից։ Խոսքը նախևառաջ «երկիր-երկիր» տիպի տակտիկական հրթիռների՝ … Read more

Արայիկ Հարությունյանն աչք է դրել Արուսյակ Մանավազյանի աթոռին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ՔՊ շարքային պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ըստ թիմում շրջանառվող լուրերի, չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ: Նա փորձել է գոնե ԱԺ ՔՊ խմբակցութան ղեկավար դառնալ, բայց չի ստացվել, եւ հիմա փորձում է այդ դիրքը նվաճել «դե ֆակտո»՝ դիրքավորվելով խմբակցության ղեկավարի պաշտոնում։ Մեր աղբյուրները բավականին հակասական տեղեկություններ հաղորդեցին: … Read more

Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից` ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, եւ անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ: Թիմում խոսում էին, որ նույնիսկ մտադրություն ուներ նրան Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, բայց չունենալով հարմար՝ յուրային թեկնածու, չի գնացել … Read more

Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում «Քաղպայմանագրի» խայտառակ ֆիասկոյից հետո իշխող թիմում մարտական են տրամադրված` նախապատրաստվում են աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանը զավթելուն։ Չնայած գործող քաղաքապետն իշխանական է, սակայն համապետական ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ-ում խոր անվստահություն կա նրա նկատմամբ, համարում են, որ նա մնացել է Կարապետյանների մարդը, դավաճանել է … Read more