Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Փաշինյանական առաջին «փաղանգի» քարոզիչ-գործիչներից մեկը հայտարարել է, թե իրենք թույլ չպիտի տան, որ ընդդիմությունը «ոտնատակ տա մեր ձեռքբերումները»: Չէ, լուրջ, կատակ չենք անում, այդպես էլ ասել է՝ «մեր ձեռքբերումները»: Անկեղծ ասած, շփոթության է մատնել, որովհետև ակամայից ուզում ես գույքագրել իրենց, այն է՝ Փաշինյանի ու ՔՊ-ի «ձեռքբերումները»: Բացի այն, որ ՔՊ-ի այդքան … Read more

Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի «կարկառուններից» մեկը նախօրեին այսպիսի մի գրառմամբ է «փայլատակել». ««Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան+ՀՅԴ)+ «Առաջարկ Հայաստանին» (Գագիկ Ծառուկյան+Անդրանիկ Թևանյան) + «Ուժեղ Հայաստան» (Նարեկ Կարապետյան և ընկ.) = Партия Единая Армения»: Այս քպականը, թերևս, կարծում է, թե մի այլ կարգի սրամտել է: Իբր հումոր է արել, էլի: Բայց ինչպես բոլոր հարցերում բոլոր … Read more

ՔՊ-ականները հրճվանքի մեջ են, այլևս չեն գաղտնալսելու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունն այլեւս չի կարողանում գաղտնալսել իրենց Տելեգրամ եւ Սիգնալ կապերով խոսակցությունները։ Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի «Պեգասուս» գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում, որպեսզի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ եւ լսի: «Պեգասուս» ծրագիրը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ երկրի … Read more

Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Որևէ ընտրություն պարզապես տեխնիկական գործընթաց չէ, այն հանրային կամքի ձևավորման, քաղաքական պատասխանատվության բաշխման և իշխանության լեգիտիմության հաստատման մեխանիզմ է։ Երբ քաղաքացին մասնակցում է ընտրությանը, նա ոչ միայն քվե է տալիս կոնկրետ քաղաքական ուժի կամ թեկնածուի օգտին, այլև մասնակցում է պետականության կառուցման գործընթացին՝ ազդելով օրենսդիր և գործադիր իշխանությունների ձևավորման, քաղաքական օրակարգի առաջնահերթությունների … Read more

«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս «Փաստը» տեղեկացրել էր, որ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտ է ներկայացրել՝ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Տեղի ունեցած համագումարի ընթացքում հայտարարվել էր, որ միավորումը ստեղծել է իր քաղաքական թևը՝ «Հայկական քվե» կուսակցությունը։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց՝ միավորումը քաղաքական դաշտ է գալիս ժողովրդին, ընտրողներին արմատական, իրական հայակենտրոն այլընտրանք առաջարկելու համար։ … Read more

Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վահե Հակոբյանի շուրջ ծավալվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է օրենքը կիրառվում ոչ միայն իրավական, այլև տեղեկատվական հարթությունում։ Խնդիրը միայն դատարան ներկայացված հայցը չէ։ Խնդիրն այն ձևն է, որով այն մատուցվում է հանրությանը՝ շեշտադրելով աղմուկը, ոչ թե փաստարկը։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել … Read more

ՔՊ-ում առաջիկայում կարող է ներքին քննություն սկսվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության առաջին փուլի արդյունքների պատճառով։ «Փաստի» տեղեկություններով, քննություն սկսելու առաջարկն արվել է, երբ մի շարք քպականներ՝ հատկապես պատգամավորներ, կասկած են հայտնել որոշ թեկնածուների ստացած տարօրինակ բարձր քվեների կապակցությամբ։ Մասնավորապես, քպականներից շատերի համար զարմանալի է եղել Վայոց ձորի տարածքային կազմակերպությունում … Read more

Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին Փետրվարի 9-ին՝ հրամանագրի ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու օր անց, Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել՝ մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ընտրակաշառքի հանցագործության համար համար կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս պահի դրությամբ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական որոշում չեն … Read more

Ով կլինի ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կինը. կուսակցությունում տհաճ իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ քննարկումների թեմա է դարձել, թե ով է լինելու կուսակցության նախընտրական ցուցակի առաջին կինը։ Փետրվարի 13-ին մեկնարկած և երեք օր շարունակված ՔՊ-ի ներքին ընտրությունների արդյունքներով պարզվել է, որ կանանց շրջանում ամենաշատ ձայները հավաքել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հատկանշական է, … Read more

Պետք է ազատվել գործող վարչախմբից․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի կանանց խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական զարգացումների, հասարակական խնդիրների և կուսակցության գործունեության ընթացքի վերաբերյալ հարցեր։ Քննարկումների հիմնական թեման, սակայն, վերաբերել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և գործող վարչախմբի կողմից իրականացվող հետապնդումներին։ … Read more