https://arm.sputniknews.ru/20260729/omann-arajarkel-e-akanazertsel-hvormuzi-neghucy-bajc-irany-hrazharvel-e-qazem-gharibabadi-105163761.html
Օմանն առաջարկել է ականազերծել Հորմուզի նեղուցը, բայց Իրանը հրաժարվել է. Քազեմ Ղարիբաբադի
Օմանն առաջարկել է ականազերծել Հորմուզի նեղուցը, բայց Իրանը հրաժարվել է. Քազեմ Ղարիբաբադի
Sputnik Արմենիա
Դիվանագետը մեջբերել է Իսլամաբադում ստորագրված հուշագրի 5-րդ կետը։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T01:15+0400
2026-07-29T01:15+0400
2026-07-29T01:16+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
օման
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515364_0:0:2529:1423_1920x0_80_0_0_793787d6007ec7379d401c5fccbae6f0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Օմանն առաջարկել է ականազերծել Հորմուզի նեղուցի հարավային երթուղին, բայց Իրանը հրաժարվել է։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։Իրանի փոխարտգործնախարարը նշել է` Իսլամաբադում ստորագրված հուշագրի 5-րդ կետի համաձայն՝ նեղուցի ականազերծումն ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները բացառապես Իրանի իրավասության ներքո են և Իրանի պարտականությունը։Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ–ն փորձել է նավերի անցում ապահովել նեղուցի հարավային երթուղով` շրջանցելով Թեհրանի սահմանած կանոնները, ինչն էլ վերջին էսկալացիայի պատճառ է դարձել։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
օման
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515364_123:0:2368:1684_1920x0_80_0_0_9d5b1e760407515d6638b14dcb82a2c9.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, օման, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, օման, հորմուզի նեղուց
Դիվանագետը մեջբերել է Իսլամաբադում ստորագրված հուշագրի 5-րդ կետը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Օմանն առաջարկել է ականազերծել Հորմուզի նեղուցի հարավային երթուղին, բայց Իրանը հրաժարվել է։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Դա թելադրված էր ջրային տարածքի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու ցանկությամբ»,– ասել է նա։
Իրանի փոխարտգործնախարարը նշել է` Իսլամաբադում ստորագրված հուշագրի 5-րդ կետի համաձայն՝ նեղուցի ականազերծումն ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները բացառապես Իրանի իրավասության ներքո են և Իրանի պարտականությունը։
Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ–ն փորձել է նավերի անցում ապահովել նեղուցի հարավային երթուղով` շրջանցելով Թեհրանի սահմանած կանոնները, ինչն էլ վերջին էսկալացիայի պատճառ է դարձել։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։