Իրանցիները չեն ենթարկվում ուժի կիրառմանը. Մասուդ Փեզեշքիան

Իրանցիները չեն ենթարկվում ուժի կիրառմանը, այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Պարտավորությունների կատարումը կառուցողական երկխոսության հիմքն է։ Իրանի խորը, պատմականորեն անվստահությունը ԱՄՆ կառավարության վարքագծի նկատմամբ մնում է, մինչդեռ ԱՄՆ պաշտոնյաների ոչ կառուցողական և հակասական ազդանշանները դառը ուղերձ են փոխանցում. նրանք ձգտում են Իրանի կապիտուլյացիային։ Իրանցիները չեն ենթարկվում ուժի կիրառմանը»,- հայտարարել է Իրանի նախագահը։ … Read more

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավի հարձակումը իրանական բեռնատար «Թուսքա» նավի վրա, Իրանի ԱԳՆ-ի կողմից գնահատվել է՝ որպես հրադադարի բացահայտ խախտում, իսկ իրանական ԶՈւ-երը սպառնացել են իրականացնել պատասխան վրեժխնդրության գործողություն։ Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իսլամաբադում Իրանի և  ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ, երբ ամերիկյան պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք … Read more

Եթե հրադադարը չերկարաձգվեց, Իրանի վրա շատ ռումբեր կընկնեն. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգները շատ ռումբեր կօգտագործի Իրանի դեմ, եթե հրադադարի համաձայնագիրը չերկարաձգվի։ Այս մասին փոխանցում է Риа Новости-ն։ PBS-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփին հարցրել են, թե ինչ կլինի, եթե հրադադարը չեղյալ հայտարարվի երեքշաբթի երեկոյան։ «Այդ դեպքում շատ ռումբեր կսկսեն պայթել», – պատասխանել է Թրամփը։   Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին

Ադրբեջանը կտրուկ բողոք է հղել Բելգիային և Նիդերլանդներին՝ այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք, ըստ Բաքվի, ուղղված են երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև վնասում են Հայաստանի հետ խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններ՝ Ժյուլյեն դե Ֆրեպոն և Մարիան դե Յոնգ, առանձին-առանձին կանչվել են նախարարություն, որտեղ նրանց է փոխանցվել պաշտոնական բողոքը։ Հանդիպումների ընթացքում ադրբեջանական … Read more

ՌԴ-ն չի մասնակցում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, բայց պատրաստ է նպաստել խաղաղ կարգավորմանը․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը չի մասնակցում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, բայց պատրաստ է նպաստել խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Մոսկվան հույս ունի շարունակել բանակցությունները, և որ հակամարտությունը չի վերադառնա բռնի սցենարի։ Կրեմլի մամուլի քարտուղարի խոսքով, եթե Մերձավոր Արևելքում բռնի սցենարը վերադառնա, հետևանքները համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային անվտանգության համար … Read more

ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի վիրավորել ու ծաղրել է պատերազմի մասնակից վետերաններին․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խոսքով՝ ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի թիրախավորել է հայ կնոջը, վիրավորել ու ծաղրել պատերազմի մասնակից վետերաններին. «Այս ռեժիմը թիրախավորեց նաև ինձ, բայց իրենք այստեղ էլ սխալվեցին՝ չգնահատելով մեր իրական ներուժն ու պայքարող տեսակը։ Փորձեցին շանտաժի ենթարկել իմ մանկահասակ երեխայով և կրծքի կաթով, բայց հաշվի չառան իմ բարձր գիտակցությունն ու իրական … Read more

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել փոխգործակցությունը ԵԱՀԿ-ի հետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է վերսկսել փոխգործակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ, որի հետ կապերը կասեցվել էին․ ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։ «Մենք ուշադիր հետևում ենք ԵԱՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին։ Մենք պատրաստ ենք վերսկսել փոխգործակցությունը։ Այս կառույցի հետ կապերը մեր նախաձեռնությամբ չեն կասեցվել», – … Read more

Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս․ Հայկ Դեմոյան

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․ «Ապրիլի 18-ին Ծիծեռնակաբերդում մի շարք հանցագործությունների հետքերը կոծկելու եզակի մի դրվագի ականատեսը դարձանք՝ Նիկոլ Փաշինյանի ու Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ։ Մտավոր հետամնացների համար չորս անգամ նույն տեքստը արտաբերող Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Ծիծեռնակաբերդ՝ նախընտրական հերթական օբյեկտն ընդունելու կեցվածքով: ԿԳՄՍ նախարարի դեմքին էլ անթաքույց հրճվանք կար՝ «վերջապես կպրծնենք էս … Read more

Փակուղի տանող է ու քանդող». եկեղեցու դեմ արշավը չշրջանցեց նաև ՔԿՀ-ները. երեք հոգևորական է համաձայնել ենթարկվել ՔԿԾ պետին․ Aysor.am

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքն ազատազրկման վայրեր։ ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտարարել են՝ այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված … Read more

Այսօր մենք ականատես ենք լինում խաղաղության պտուղներին․ Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ութսուներկուերորդ նստաշրջանում, որտեղ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։ «Մեր հանդիպումը տեղի է ունենում աճող համաշխարհային անորոշության ժամանակաշրջանում։ Աճող աշխարհաքաղաքական լարվածությունը և հակամարտությունների սրումը բացահայտում են միջազգային խաղաղության և անվտանգության խոցելիությունը, այդ թվում՝ տասնամյակների ընթացքում կուտակված զարգացման նվաճումների փխրունությունը։ Այս առումով, Ադրբեջանը վերահաստատում … Read more