ԱՄՆ-ն մտադիր է ոչ թե համագործակցել Եվրոպայի հետ, այլ պատժել նրան

Ամերիկյան վարչակազմի գործողությունները վերջին մի քանի օրերին հաստատում են, որ նա մտադիր է ոչ թե համագործակցել, այլ դատապարտել և պատժել եվրոպական երկրներին՝ ուկրաինական ճգնաժամից ուշադրությունը դեպի Իրանի դեմ պատերազմ տեղափոխելու ֆոնին։ Նման գնահատական է ներկայացրել Politico պարբերականը։ Ինչպես գրում է հրատարակությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մեծամասամբ ուշադրությունը Ուկրաինայում շարունակվող հակամարտությունից տեղափոխել է» Իրանի դեմ ռազմական … Read more

Խամենեին «նոր կանոններ» կսահմանի Պարսից ծոցի կառավարման համար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Պարսից ծոցի կառավարման նոր կանոնները կսահմանվեն Մոջթաբա Խամենեի կողմից։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Պարսից ծոցի կառավարման «նոր կանոններն ու պայմանները» կձևավորվեն Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի ղեկավարությամբ։ Հայտարարության մեջ, որը տարածել է Tasnim գործակալությունը, նշվում է, որ … Read more

Պենտագոնը գնահատել է Իրանի կորուստները նավթային բլոկադայի հետևանքով․ Axios

ԱՄՆ-ի կողմից Օմանի ծոցում իրականացվող ռազմածովային գործողությունների արդյունքում Իրանը կրել է միլիարդավոր դոլարների կորուստներ։ Axios պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ Պենտագոնը հայտնել է, որ Օմանի ծոցում իրականացվող ռազմածովային բլոկադայի հետևանքով Իրանի նավթի արտահանումից ստացվող եկամուտները կրճատվել են մոտ 4,8 միլիարդ դոլարով։ Նշվում է, որ ապրիլի կեսերից սկսված գործողության շրջանակում արգելափակվել են տասնյակ նավեր, իսկ ավելի քան 30 … Read more

Բաղային ԱՄՆ իշխող շրջանակների գործողությունները որակել է որպես «չհրահրված և ապօրինի ռազմական ագրեսիա»

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոչ է արել ամերիկյան հանրությանը պատասխան պահանջել իր կառավարությունից՝ Թեհրանի նկատմամբ վարած թշնամական քաղաքականության համար: Ըստ Բաղայիի՝ ԱՄՆ ժողովուրդը ոչ միայն իրավունք ունի, այլև «բարոյական պարտավորություն»՝ իր առաջնորդներից պատասխան պահանջելու «ապօրինի պատերազմ» պարտադրելու և իրանցի ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ կատարելու համար: X սոցիալական ցանցի իր էջում դիվանագետը հղում է … Read more

Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uադրիչ գործողությունները․ Աբբաս Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։ Միևնույն ժամանակ Արաղչին ասել է, որ «Իրանի զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից»։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Սպիտակ տունը Կոնգրեսին տեղեկացրել է, որ պատերազմն ավարտված է համարում․ Associated Press

Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում, հաղորոդում է Associated Press-ը։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, որտեղ հայտնել է ռազմական գործողությունների ավարտի մասին։ «Ռազմական գործողությունները, որոնք սկսվել էին 2026 թվականի փետրվարի 28-ին, ավարտվել են», — ասվում է ուղերձում։ CNN-ը, … Read more

Հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է արցախցիների իրավունքների վերականգնմանը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ի հեճուկս հայաստանյան իշխանությունների ցանկությունների՝ նախօրեին Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։ Ի տարբերություն տարբեր … Read more

ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների և տելեգրամ հարթակների փակման հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Նիստի վերաբերյալ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, ի թիվս այլոց, նիստին մասնակցել է նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ նիստում քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես … Read more

Վարտիք, գուլպա, ածելի․ ինչ է գնել Կոտայքի մարզպետարանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2026 թ․ հունվարի վերջին Արցախում մնացած վերջին հայերը տեղափոխվեցին Հայաստան։ Նրանք 10 հայ եւ 1 ռուս էին։ Արցախցիների մի մասին տեղավորելու հարցերով զբաղվել է Կոտայքի մարզպետարանը։ Մասնավորապես, պայմանագիր է կնքել Արզականում գտնվող հանգստի գոտու՝ «Հանգստի աշխարհ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ այդ պայմանագրի, հանգստի գոտին ապահովել է 7 անձի կեցություն՝ արցախցիների եւ ուղեկցող … Read more

Օրենքով գողին ազատ են արձակել դատարանի նիստերի դահլիճից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեկ ամիս առաջ իրավապահներն Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել էին քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանին՝ Պիստ Արմենին, որը հետախուզման մեջ էր հունվարի 7-ից։ Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու հոդվածով, այսինքն՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ հոդվածով։ Խափանման միջոց էր ընտրվել կալանքը, նա տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ: … Read more