Իրանի առաջարկը դժվար թե ընդունելի լինի ԱՄՆ-ի համար. Դոնալդ Թրամփ

Թրամփը խոստացել է առաջիկայում քննարկել այն ծրագիրը, որն Իրանն ուղարկել է ԱՄՆ-ին: Չնայած դրան՝ նա անմիջապես Truth Social սոցցանցի իր գրառման մեջ նշել է, որ այն դժվար թե ընդունելի լինի։ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության խաղաղ կարգավորման իրանական ծրագիրը բաղկացած է 14 կետից և ներառում է Թեհրանին փոխհատուցումների վճարում, ինչպես նաև ամերիկյան զինված ուժերի հեռացում … Read more

Գերմանիան սկսել է պատրաստվել հնարավոր պատերազմի․ Bloomberg

Գերմանիան սկսում է իր քաղաքացիական ենթակառուցվածքները պատրաստել հնարավոր ռազմական սցենարի համար, չնայած Բունդեսվերի բյուջեի պակասորդին, հաղորդում է Bloomberg-ը։ «Գերմանիայի Բալթիկ ծովափին գտնվող Բրեմերհավենում, Եվրոպայի ամենամեծ նավահանգստում, որը մասնագիտացած է տրանսպորտային միջոցների փոխադրման մեջ, 1.35 միլիարդ եվրոյի արդիականացում է իրականացվում։ Պետական ​​ֆինանսավորմամբ կատարված ներդրումը նախատեսված է բեռնման հարթակները հզորացնելու համար, որպեսզի դրանք կարողանան ռազմական տեխնիկա, ինչպիսին … Read more

Հայտնի է՝ ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին

Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ «Ազատության» տրամադության տակ է հավաքի ավարտին ընդունվելիք համատեղ հայտարարության նախագիծը, որտեղ միայն նշվում է, թե «ԵՄ-ը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին և երկարաժամկետ զարգացմանը՝ … Read more

Թալինում ՔՊ-ական համայնքապետը 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է

Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել է ընտրողներին «կաշառելու» գործին՝փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։ «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Թալինի վառ ՔՊ-ական  համայնքապետ Տավրոս Սափեյանը ապրիլի 27-ին ստորագրել է թիվ N 793-Ա որոշումը՝  սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է  370,000  ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30,000՝ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու … Read more

Իրանը նոր առաջարկ է անում ԱՄՆ-ին

Իրանը՝ Պակիստանի միջնորդությամբ, ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու նոր ծրագիր՝ հաղորդել է իրանական պետական ​​IRNA լրատվական գործակալությունը: Ամերիկյան կողմը հրաժարվել է մեկնաբանել։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին AFP-ին ասել է. «Մենք չենք բացահայտում գաղտնի դիվանագիտական ​​բանակցությունների մանրամասները»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը «երբեք չպետք է» միջուկային զենք ձեռք բերի՝ հավելելով, … Read more

Ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել․ Լևոն Տեր-Պետրոսյան

iLur.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունի նախընտրական, մեղմ ասած, կոշտ բանավեճի մասին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»: Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՕՊԵԿ+-ը համաձայնել է ավելացնել նավթի արդյունահանման քվոտան՝ ԱՄԷ-ի դուրս գալուց հետո․ Reuters

Որոշումը գնահատվում է որպես խորհրդանշական՝ տարածաշրջանում լարվածության և մատակարարումների խափանումների ֆոնին։ ՕՊԵԿ+ դաշինքի յոթ երկրներ նախնական համաձայնության են եկել ավելացնել նավթի արդյունահանման քվոտան օրական մոտ 188 հազար բարելով այն բանից հետո, երբ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է կազմակերպությունից դուրս գալու մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ այս որոշումն … Read more

Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում Մասյացոտնի թեմի տեղապահի պատգամը հնչեց

«Դվինի պատմական հողը կրկին կենդանացավ հավատքի շնչով և ազգային հիշողության կայծով։ Միջնաբերդի հարևանությամբ վեր խոյացող Սուրբ Հարություն եկեղեցում հանդիսավորությամբ նշվեց օծման 26-րդ տարեդարձը»,- հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից։ Տոնական օրը մեկնարկեց Սուրբ և Անմահ Պատարագով։ Եկեղեցու կամարների ներքո  հոգևոր դասի, բազմաթիվ հավատացյալների և ուխտավորների մասնակցությամբ  առ Աստված բարձրացավ միասնական աղոթք՝ մեր հայրենիքի խաղաղության, … Read more

ԱՄՆ-ը կդադարեցնի Գազայում հրադադարի վերահսկման առաքելությունը․ Reuters

Թրամփի վարչակազմը նախատեսում է փակել Գազայի հատվածի մերձակայքում գործող քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է փակել Գազայի հատվածի մոտակայքում գործող Քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Կենտրոնը ստեղծվել էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի վերահսկման, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարումների համակարգման նպատակով։ Սակայն, ըստ գործակալության զրուցակիցների, կառույցը … Read more

Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը՝ մինչև միջուկային բանակցությունների մեկնարկը․ Reuters

Թեհրանն առաջարկում է փոխադարձ ծովային բլոկադայի դադարեցում և անվտանգության երաշխիքներ՝ որպես նախապայման բանակցությունների համար։ Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է ապաշրջափակել Հորմուզի նեղուցը և դադարեցնել փոխադարձ ծովային բլոկադան՝ մինչև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Այս մասին Reuters-ին հայտնել է բարձրաստիճան իրանցի պաշտոնյա՝ անանունության պայմանով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհարձակման երաշխիքներ՝ … Read more