Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Յուրի Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել, հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Բանակցությունների մասին ոչ ոք չի խոսել, առայժմ դադար է վերցվել, և հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- նշել է նա: Հետևեք մեզ նաև Telegram-ում

«Թրամփը հոգնել է Իրանից». ինչու է Սպիտակ տունը ցանկանում արագ փակել հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ ձգձգվող հակամարտությունից և ցանկանում է հնարավորինս արագ անցնել այլ առաջնահերթությունների։ Այդ մասին գրում է The Atlantic-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը «ձանձրացել է» երկարաձգվող ճգնաժամից և հիասթափված է, քանի որ հակամարտությունը տևում է շատ ավելի երկար, քան ինքն ակնկալում էր։ Բացի այդ, իրավիճակում դեռևս չի երևում հստակ հաղթանակ կամ … Read more

Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է։ Արցախի դրոշի, Արարատ սարի և գաղափարի դեմ կռիվ տվող անփառունակներին նույն պատմությունն է մաքրելու ու տանելու։ Դրանց չի օգնելու ո՛չ փողը, ո՛չ պաշտոնը, ո՛չ էլ մարդկային խիղճը։ Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի … Read more

Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչու՞ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչու՞ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր։ Ինչու՞ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է ՚ եւ վերջ։ Ինչու՞ էիր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ կբանակցեմ։ Ինչու՞ էիր Արցախի պատգամավորներին ասում,որ նույնիսկ Ալիեւն է հասկացել,որ Արցախը Ադրբեջանի մաս չի լինելու։ Ինչու՞ էիր որդուդ … Read more

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի կապակցությամբ. Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 9-ը պարզապես օր չէ․ դա մեր հիշողությունն է, մեր հաղթանակը և մեր անսահման սերը հայրենիքի հանդեպ։ Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի հայը ապրի ազատ … Read more

Արցախում ոչնչացվող եկեղեցիները՝ միջազգային զեկույցների և Բաքվի «հանդուրժողականության» միջև․ «Գեղարդ»

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարկել․ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը վերջերս հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ 2025 թվականի թարմացված զեկույցը։ Ի թիվս այլ խնդիրների՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգի տակ մնալ․ 2025 թ․ հուլիսին արբանյակային լուսանկարների միջոցով արձանագրվել է առնվազն 8 ավերված և 10 վնասված կրոնական օբյեկտ։ Զեկույցի … Read more

Ղուլունցները խայտառակվել են իրենց շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի մոտ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Հայաստանի հարավից: Սյունիքի համայնքներում Փաշինյանի քարոզչական թիմը խայտառակ ընդունելության է արժանացել: Հիմնականում պարտադրանքով բերված համայնքապետարանի, դպրոցների աշխատակիցներ են եղել հանդիպումներին, իսկ Տեղ համայնքում առհասարակ` ամենախայտառակ պատկերն է գրանցվել: Չնայած համայնքապետ Ղուլունցը եւ նրա քեռի` Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն … Read more

ՔՊ-ում չէին սպասում, որ Սամվել Կարապետյանն անգլերեն կխոսի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջին ծավալուն ասուլիսը, որը նաեւ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց, խելագարության ու կատաղության նոպաներ է առաջացրել իշխանական թիմում: Փաշինյանն ափերից դուրս է եկել՝ իրեն ուղղված կոշտ գնահատականներից եւ դեռ ասուլիսի ժամանակ եթեր մտավ ու հայտարարեց, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։ Ասուլիսը դեռ չավարտված, նաեւ հրահանգել է … Read more

Թրամփը հայտարարել է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար է հաստատվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 9-ից 11-ը եռօրյա հրադադար է հաստատվում Հաղթանակի օրվա կապակցությամբ։ «Այս հրադադարը կներառի բոլոր ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև յուրաքանչյուր կողմից 1000 ռազմագերիների փոխանակում», — հստակեցրել է Թրամփը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է

ԱՄՆ Միլուոքի քաղաքում կայացել է Արևելյան թեմի թեմական պատգամավորական 124-րդ ժողովը, որին մասնակցել են ԱՄՆ արևելյան ափի հայկական եկեղեցական ծխերի հոգևորականները և աշխարհական պատվիրակները․ տեղեկանում ենք «Շողակաթ» ՀԸ-ից։ «Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդ հաջորդ չորս տարիների համար։ Մեսրոպ եպիսկոպոսը ղեկավարում է ԱՄՆ հայոց արևելյան թեմը 2022 թվականից: Սրբազանը կսկսի իր երկրորդ քառամյա … Read more