«Թրամփը հոգնել է Իրանից». ինչու է Սպիտակ տունը ցանկանում արագ փակել հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ ձգձգվող հակամարտությունից և ցանկանում է հնարավորինս արագ անցնել այլ առաջնահերթությունների։ Այդ մասին գրում է The Atlantic-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը «ձանձրացել է» երկարաձգվող ճգնաժամից և հիասթափված է, քանի որ հակամարտությունը տևում է շատ ավելի երկար, քան ինքն ակնկալում էր։ Բացի այդ, իրավիճակում դեռևս չի երևում հստակ հաղթանակ կամ արագ հանգուցալուծում։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը ցանկանում է կենտրոնանալ ներքին քաղաքականության, Չինաստանի հետ առևտրային բանակցությունների և այլ կարևոր ուղղությունների վրա։ Սակայն Իրանը շարունակում է դիմակայել բանակցային ճնշմանը, ինչի հետևանքով հակամարտությունը շարունակում է ձգձգվել։

The Atlantic-ը նշում է, որ ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է առաջացնում Վաշինգտոնի քաղաքական օրակարգում, քանի որ Սպիտակ տան ուշադրությունը դեռևս կենտրոնացած է Մերձավոր Արևելքի զարգացումների վրա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment