ԵՊՀ ռեկտորը հեռացրել է իր գրառումը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին ԵՊՀ ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր էջով «կիսվել» էր Սուրեն Պապիկյանի՝ Կարապետյանների մասին հրապարակմամբ եւ գրել․ «Դասալիքները չեն նահատակվում»։ Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանն ամբիոնից բղավում էր, թե ինչու չեն Սամվել Կարապետյանի, նրա եղբոր ու քրոջ 6 որդիները «նահատակվել» պատերազմում։ Երեկ նկատեցինք, որ ռեկտորը հեռացրել է այդ հրապարակումը։ Արդյո՞ք … Read more

Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Հայաստանի դպրոցներում ավարտվեց ուսումնական տարին: Շուտով կսկսվեն ավարտական քննությունները: Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ իրավիճակ է ստեղծվել հատկապես գրականություն և պատմություն առարկաներից ինտեգրված քննության՝ էսսեի մասով: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, էսսե գրելու են աշակերտները, որոնք 9 տարի նման աշխատանք չեն կատարել: Հիմա ո՛չ աշակերտները, ո՛չ ուսուցիչները չեն էլ … Read more

«Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի». Միկի Զոհար

Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարը հարցազրույց է տվել իսրայելական «Սրուգիմ» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ Թուրքիան պետք է համարվի թշնամի պետություն, քանի որ Անկարան կարող է լինել Իսրայելի հաջորդ խոշոր տարածաշրջանային մրցակիցը։ Ըստ նրա՝ եթե Թուրքիան ընտրի Իսրայելի հետ հակամարտության ուղին, ապա այդ դեպքում շատ ծանր … Read more

Իրական փաստերով ջրի երես եմ հանում այն սուտն ու հիստերիան, որով փորձում են կերակրել հանրությանը. Ռոբերտ Ամստերդամ

«Անկեղծորեն զվարճալի է հետևել, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունն իր կաբինետով ու արբանյակներով հուզված տոնում «դարի բացահայտումը»։ Նրանց թվացել է, թե Ջեֆրի Էփշտեյնի անվան հետ կապված ինչ-որ անհեթեթ փաստաթուղթ կամ պատահականություն գտնելով՝ կկարողանան ինձ վարկաբեկել ու մեծ աղմուկ բարձրացնել»,-գրում է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ «Ինչպես միշտ, նրանց հետաքրքիր չի եղել իրականությունը. նրանց պետք էր … Read more

ՌԴ-ում ժամանակավորապես արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը

Մայիսի 22-ից ժամանակավոր կասեցվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը և բաշխումը ՌԴ-ում՝ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակի հայտնաբերման պատճառով, հայտնում են «Ռոսսելխոզնադզոր»-ից: Գերատեսչությունից պարզաբանել են, որ արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը խախտում է ԵԱՏՄ TR EAЭС 044/2017 տեխնիկական կանոնակարգի՝ «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության … Read more

Արամ Ա-ն խոսել է արցախցիների վերադարձի և Բաքվի գերիների մասին

Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը խոսել է Արցախի՝ Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և արցախցիների բնօրրան վերադառնալու անհրաժեշտությունից։ «Արցախի ժողովրդի վերադարձը իր պատմական հողեր՝ միջազգային հովանավորությամբ, Արցախի եկեղեցիների և մշակութային կոթողների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի համաձայն, ինչպես նաև Բաքվում բանտարկված Արցախի համայնքային ղեկավարների շուտափույթ ազատ արձակումը, Հայ եկեղեցու և հայ ժողովրդի արդար պահանջն է»,- տեղեկացնում է … Read more

Արևմուտքը մտածում է Ռուսաստանի վրա հարձակվելու մասին. Սերգեյ Լավրով

Արևմտյան երկրները քննարկում են Ռուսաստանի վրա հարձակումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախարարը հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Երրորդ Ռայխը գրեթե ամբողջ Եվրոպան միավորել էր իր դրոշի ներքո։ «Նմանապես, հիմա, նացիզմի և ռևանշիզմի նույն դրոշի ներքո, ստեղծվում է համաեվրոպական խումբ՝ Ռուսաստանի վրա հարձակվելու համար, ոչ միայն օգտագործելով հիբրիդային մեթոդներ, այլև քննարկելով ֆիզիկական … Read more

Փաշինյանը մանևրում է՝ ճնշելով ընդդիմությանը և շարունակելով մոլորեցնել ընտրողներին․ Կոնստանտին Զատուլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը չի վիճի Մոսկվայի հետ երկու երկրների չափերի անհամապատասխանության պատճառով, պարզապես արտաքին քաղաքականության փոփոխությունը քողարկելու փորձ է․ Lenta.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Խորհրդարանականի խոսքով՝ եթե խստորեն հետևենք ՀՀ վարչապետի տրամաբանությանը, ապա հետևում է, որ նա խուսափում է Ռուսաստանի … Read more

Փաշինյանի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելը «որոշակի ազդակ» է նրա առաջնահերթությունների վերաբերյալ․ Ալեքսեյ Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելը «որոշակի ազդակ» է նրա առաջնահերթությունների վերաբերյալ։ Նրա խոսքով․ «Այն, որ նա այնտեղ չի լինելու, արդեն իսկ որոշակի ազդանշան է, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները»։ Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է, հայտարարել է … Read more

ԲՀԿ-ն շարունակելու է հանդարտ, զուսպ քարոզարշավը, ժողովրդի հետ բաց ու անկեղծ երկխոսությունը․ Իվետա Տոնոյան

Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը որևէ իրավական կամ արդարադատական գործընթացի հետ կապ չունի․ սոցցանցի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Իվետա Տոնոյանը։ «Սա բացառապես քաղաքական նպատակ հետապնդող ակցիա է, որի հիմնական նպատակը վախի մթնոլորտ ձևավորելն է, ընդդիմադիր ուժերի ակտիվությունը սահմանափակելը և նորմալ նախընտրական արշավը ջարդելու բացահայտ փորձ։ Այսօր միջազգային «Գելափ» … Read more