Փաշինյանը մանևրում է՝ ճնշելով ընդդիմությանը և շարունակելով մոլորեցնել ընտրողներին․ Կոնստանտին Զատուլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը չի վիճի Մոսկվայի հետ երկու երկրների չափերի անհամապատասխանության պատճառով, պարզապես արտաքին քաղաքականության փոփոխությունը քողարկելու փորձ է․ Lenta.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Խորհրդարանականի խոսքով՝ եթե խստորեն հետևենք ՀՀ վարչապետի տրամաբանությանը, ապա հետևում է, որ նա խուսափում է Ռուսաստանի հետ կոնֆլիկտից ոչ թե դաշնակցային պարտավորությունների կամ տնտեսության և անվտանգության համար երկկողմ կապերի կարևորության ըմբռնման պատճառով, այլ զուտ՝ մասշտաբի։

«Եթե մասշտաբն ավելի մեծ լիներ, Փաշինյանը վաղուց մեզ կդավաճաներ»,- նշել է Զատուլինը։

Խորհրդարանականն ընդգծել է, որ խնդիրը հիպոթետիկ պատերազմը չէ, այլ Հայաստանի կողմնորոշման հետևողական փոփոխությունը։

«Ինչպե՞ս կարող են հարաբերությունները նորմալ լինել, եթե նա չի թաքցնում ԵՄ-ին միանալու իր մտադրությունը: Սա պարզապես հայտարարություն չէ, սա օրենք է, որն ընդունվել է խորհրդարանի անդամների կողմից գրեթե 2 տարի առաջ՝ առանց ԵՄ-ից որևէ հրավերի: Այժմ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատության ծանրության տակ, նա մանևրում է՝ ճնշելով ընդդիմությանը և շարունակելով մոլորեցնել ընտրողներին», – հավելել է Զատուլինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment