ՄՆ-ն ու Իրանը կարող են արդեն այսօր կամ վաղը համաձայնության գալ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ․ Սքոթ Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են արդեն այսօր կամ վաղը համաձայնության հասնել Հորմուզի նեղուցի վերաբացման հարցում։ «Մենք բանակցություններ ենք վարում իրանցիների հետ։ Հնարավորություն կա, որ այսօր կամ վաղը կհասնենք համաձայնության՝ նեղուցը բացելու և այս հակամարտությունում ավելի բնականոն իրավիճակի անցնելու համար», — CNBC-ի Squawk Box հաղորդման եթերում ասել է … Read more

ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը

Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70.000 շիշ ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը խախտումների պատճառով։ Այս մասին հաղորդել է «Honest Sign»-ի Telegram ալիքը։ Կասեցումը վերաբերում է որոշակի ամսաթվերով արտադրված ավելի քան 70.000 շիշ ջրի և գազավորված ըմպելիքների։ Դրանց թվում են «DARBAS Mojito» գազավորված ըմպելիքները, «BJNI» հանքային ջուրը և «Prosto Azbuka» բնական ջուրը։ Պիտակավորման համակարգի … Read more

Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ Հորմուզի նեղուցի հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է հրաժարվի Հորմուզի նեղուցով նավարկության որևէ սահմանափակումից՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին վճար գանձել աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկով անցնող նավերից։ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը տարածաշրջանում։ ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, սակայն դրանք բնութագրել … Read more

ԱՄՆ-ը Իրանի հետ հակամարտության ընթացքում զգալիորեն սպառել է հեռահար բարձր ճշգրտության հրթիռների պաշարները․ Reuters

ԱՄՆ-ը Իրանի հետ հակամարտության ընթացքում գրեթե սպառել է իր հեռահար բարձր ճշգրտության հրթիռների պաշարները։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է ATACMS և PrSM հրթիռային համակարգերի զինամթերքին։ Գործակալության փոխանցմամբ՝ վերլուծաբանները նշում են, որ մեկ միավորի համար ավելի քան 1 մլն դոլար արժեցող այս զինատեսակները կարևոր դեր կարող են … Read more

Հանկարծ որևիցե մեկը թող չմտածի, որ Սամվել Կարապետյանից կամ մեզնից որևէ մեկը կարող է այս գրիչը խլել․ Դավիթ Ղազինյան

Այսօր խորհրդարանում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը ծավալուն ելույթով անդրադարձավ ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին ու հնչող մեղադրանքներին։ Նա մասնավորապես հիշեցրել է, որ 2015 թ-ին, երբ ՀԷՑ-ը չէր կառավարվում Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից, նախկին սեփականատերը դիմել էր ՀԾԿՀ՝ 17.8 դրամ հոսանքը թանկացնելու համար։ «Այդ ժամանակ, այդ թվում՝ ձեզնից շատերը գեներացրեցիք «Էլեկտրիկ Երևան» … Read more

ՀԱՄԱՍ-ի հետ վերջերս կնքված համաձայնագրի վերաբերյալ ես անհամաձայնություններ ունեմ նախագահ Թրամփի հետ․ Բենիամին Նեթանյահուն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Գազայի հատվածում իրավիճակի կայունացման համար նախատեսված «Խաղաղության խորհրդի» «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ․ հայտնել է Al Jazeera-ն։ «ՀԱՄԱՍ-ի հետ վերջերս կնքված համաձայնագրի վերաբերյալ ես անհամաձայնություններ ունեմ նախագահ Թրամփի հետ, որոնք չեմ թաքցնում։ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը պետք է ապառազմականացվի՝ նախքան վերակառուցման փուլին … Read more

Կոնջորյանը կլինի ԱԺ փոխնախագահ, թե ուրիշ մի ՔՊ-ական, ընդհանրապես տարբերություն չկա․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, Իշխան Սաղաթելյանը նշել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում պաշտոններ վերցնել-չվերցնելու հետ կապված «Հայաստան» խմբակցությունը առաջիկայում հայտարարություն կանի և դիրքորոշում կհայտնի։ Անդրադառնալով Հայկ Կոնջորյանի եղբոր վարքագծին և քաղաքական պատասխանատվությանը՝ Սաղաթելյանն ասել է, որ եթե այն, ինչ տեղի է ունեցել՝ լիներ ընդդիմադիր որևէ գործչի և որևէ մեկի հարազատի հետ՝ առնվազն այդ անձն այդ … Read more

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի Նաջրան քաղաքի օդանավակայանում թիրախի խոցման մասին

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ շարժման անօդաչու թռչող սարքը հարվածել է Սաուդյան Արաբիայի Նաջրան քաղաքի օդանավակայանում գտնվող «կարևոր թիրախի»։ Նրա խոսքով՝ հարձակումը պատասխան էր Սաադա և Հաջա նահանգների երկնքում սաուդյան անօդաչու թռչող սարքերի իրականացրած թռիչքներին։ Սարին պնդել է, որ հարվածը եղել է ճշգրիտ և հավելել, որ Եմենի օդային … Read more

Հորմուզի նեղուցում անհայտ զինատեսակով հարձակվել են բեռնատար նավի վրա

Հորմուզի նեղուցում անհայտ արկով հարձակման է ենթարկվել բեռնատար նավ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։ Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Օմանի Էլ-Խասաբ քաղաքի հյուսիս-արևելքից մոտ 20 ծովային մղոն հեռավորության վրա։ UKMTO-ն չի հրապարակել հարձակման բնույթի, կիրառված զինատեսակի Հետևեք մեզ նաև Telegram-ում

Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը կախված է այն քայլերից, որոնք պետք է ձեռնարկի Հայաստանը․ Ջեյհուն Բայրամով

Խաղաղության գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է, որ խաղաղությունը դառնա դե ֆակտո իրականություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հնարավորությունները։ Աս մասին հայտնում է «Minval Politika»-ն: Նա ընդգծել է, որ … Read more