Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի Նաջրան քաղաքի օդանավակայանում թիրախի խոցման մասին

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ շարժման անօդաչու թռչող սարքը հարվածել է Սաուդյան Արաբիայի Նաջրան քաղաքի օդանավակայանում գտնվող «կարևոր թիրախի»։

Նրա խոսքով՝ հարձակումը պատասխան էր Սաադա և Հաջա նահանգների երկնքում սաուդյան անօդաչու թռչող սարքերի իրականացրած թռիչքներին։

Սարին պնդել է, որ հարվածը եղել է ճշգրիտ և հավելել, որ Եմենի օդային տարածքի ցանկացած խախտում «անպատասխան չի մնա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment