Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը

Ավարտվել են ամերիկյան Caterpillar (CAT) ընկերության 180 տոննա բեռնատարողությամբ նոր ինքնաթափերի մոնտաժման աշխատանքները։  Լեռնահանքային արդյունաբերության համաշխարհային առաջատարի այս հզոր մեքենաները համալրել են Քաջարանի հանքի տեխնիկական պարկը՝ բարձրացնելով արտադրական գործընթացների արդյունավետությունն ու հուսալիությունը։  CAT տեխնիկան տարիներ շարունակ ապացուցել է իր բացառիկ դիմացկունությունն ու բարձր արտադրողականությունը Քաջարանի հանքի բարդ և պահանջկոտ պայմաններում։  Համաշխարհային այս բրենդի ներկայությունը մեր … Read more

Ահազանգ. Ջրափի գյուղում՝ թիվ 33/50 տեղամասային կենտրոնում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը բ

Թիվ 33/50 տեղամասային կենտրոնում (Շիրակի մարզ Ջրափի գյուղ), բացակայում է 3-րդ քվեաթերթիկների տրցակը։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը։ «Խնդրում եմ բոլոր ընտրական գործընթացի մասնակիցներին ստուգել քվեաթերթիկների առկայությունը և պատշաճ վիճակը (վնասված են, թե՝ ոչ, պատռվածք առկա է, թե՝ ոչ)»,– գրել է նա։

Նշվեց Վահանավանքի ուխտի օրը

Ամեն տարի սրբոց Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից: 301թ․Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ «Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի վիրապէն» տոնի օրը … Read more

«Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի․․․»․ Գարեգին Նժդեհ

«Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»: Գարեգին Նժդեհ Լեռնահայաստանի սպարապետ

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է… … Read more

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապ

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ․ Արման Թաթոյան

Այսօր՝ ազգային ընտրություններից ընդամենը երկու օր առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու որոշումը լինելու է՝ • անօրինական. • հակասահմանադրական. • և ոտնձգություն ժողովրդավարության դեմ։ Ես խստորեն դատապարտում եմ նրա այս արարքները, որոնք ուղղված են հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակելուն։ Այս քայլը նշանակում է, որ իշխանությունը փորձում է ընտրությունները զրկել ժողովրդավարական … Read more