Նշվեց Վահանավանքի ուխտի օրը

Ամեն տարի սրբոց Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից: 301թ․Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։

Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ «Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի վիրապէն» տոնի օրը հռչակվել է նաև Վահանավանքի ուխտի օր։

Օրվա խորհրդին նվիրված այսօր վանքում Սյունյաց թեմի հոգևոր հայրերի մասնակցությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագից հետո վանական համալիրի տարածքում կազմակերպվել է մատաղի հյուրասիրություն և տոնական միջոցառում։

Ս․Պատարագին մասնակցում էր նաև Կապանի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ։

Leave a comment