Գորիսում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջի տոնը

Փետրվարի 13-ին Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջի տոնը։ Կատարվեց Սուրբ պատարագ, այնուհետև վառվեց տոնական կրակը։ Տոնական միջոցառումը ուղեկցվեց գեղարվեստական կատարումներով․ ելույթ ունեցան Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների համույթը և Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի սաները։ Տոնի ավարտին Գորիսի համայնքապետարանը շնորհավորեց և նվերներ հանձնեց նորապսակ զույգերին՝ մաղթելով սեր, ջերմություն և … Read more

Տեղ համայնքում տոնեցին Տեառնընդառաջը

Հետևելով մեր հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը` այս տարի նույնպես Տեղի համայնքապետարանը կազմակերպեց Տրնդեզի գեղեցիկ տոնակատարություն, որը մեկնարկեց նորապսակների օրհնության կարգով։ Տեղ համայնքն այս տարի ուներ 25 նորապսակ զույգեր։

Տեառնընդառաջի խորհրդավոր տոնը Մեղրի համայնքում

Այսօր`փետրվարի 13-ին, Մեղրի համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու բակում մեծ շուքով նշվեց լույսի, սիրո և բարեպաշտության խորհրդանշական Տեառնընդառաջի տոնը: Տոնակատարության ժամանակ իրենց շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և Մեղրի համայնքի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը: Միջոցառման ժամանակ հանդես եկան «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի սաները, «Արփի» պարային համույթը, «ԽաչՄան» պարային համույթը և … Read more

Փետրվարի 13-ին Քաջարանը լցվել էր Տեառնընդառաջի ջերմ ու լուսավոր շնչով

Տոնական միջոցառումները մեկնարկեցին Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ աղոթքով ու ժամերգությամբ: Համայնքում 2025 թվականին գրանցված 18 ամուսնական զույգերից տոնին ներկա էին 13-ը։ Նրանք ստացան Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ Խանոյանի օրհնությունը՝ նոր կյանքի ճանապարհին սիրո, ամրության և համերաշխության մաղթանքով։ Այնուհետև համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Առաքելյանը ներկաներին փոխանցեց համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի տոնական ուղերձը՝ լի ջերմ … Read more

Հավատով ու հույսով՝ Տիրոջն ընդառաջ

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն, ամեն տարի փետրվարի 14-ին, նշվում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տոնի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը։ Տոնը հանդիսավորությամբ նշվեց նաև Կապանում՝ Վահանավանքի վանական համալիրում և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Հոգոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի և հոգևոր հովիվ … Read more

Մոսկվայի և Երևանի պրեմիերաներից հետո «Ոսկե դուբլը» ցուցադրվեց նաև Կապանում

Կինոնկարը հանդիսատեսին տեղափոխում է անցյալ դարի 70-ական թվականները, երբ Երևանի «Արարատը» ոսկե դուբլ ձևակերպեց՝ նվաճելով Խորհրդային Միության ֆուտբոլի բյուրեղապակյա գավաթը և երկրի առաջնությունում գրավելով առաջին տեղը՝ հռչակվեց չեմպիոն: Այդ թվականին հայ ժողովուրդը մայր Հայստանում և ի սփյուռս համայն աշխարհի՝ օրինական հպարտություն ապրեց և անասելի ոգևորություն։ Այդպիսի մի հրճվանք ազգս ապրել էր դրանից ուղիղ տասը տարի առաջ, երբ … Read more

Հայաստանում են Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները

2026 թվականի փետրվարի 13–14-ը Հայաստանում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։  Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայկական խորհրդից։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված … Read more

Գաղափար, պայքար, ժառանգություն․ Նժդեհին նվիրված հուշ-ցերեկույթ Կապանում

Նժդեհի ասույթներով ու ազգային մեղեդիներով էր լցվել Կապանի ակումբագրադարանային միավորման կենտրոնական գրադարանը, որտեղ փետրվարի 12-ին տեղի ունեցավ ռազմական ու գաղափարական առաջնորդ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված գրական-երաժշտական հուշ-ցերեկույթ։ Կապանի արվեստի քոլեջի ժողովրդական նվագարանների անսամբլի և թիվ 2 երաժշտական դպրոցի սաների կատարմամբ հնչած երաժշտական համարներին զուգահեռ անդրադարձ կատարվեց Նժդեհի կենսագրությանը, ռազմական գործունեությանը, ինչպես նաև նրա … Read more

Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը վերափոխման հնարավորություն է ողջ տարածաշրջանի համար. ԱՄՆ Պետքարտուղա

Միացյալ Նահանգները ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ։ Այս առնչությամբ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը նամակ է հղել «Նետգազետի» հրատարակությանը՝ ի պատասխան վերջինիս ուղղված հարցման։ «Նետգազետի»-ն դիմել էր ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ պարզաբանելու համար, թե Վրաստանի և Իրանի ներկայիս հարաբերություններն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների և տարածաշրջանային ավելի լայն քաղաքական հարցերի վրա։ «Միացյալ Նահանգները 33 տարի շարունակ եղել … Read more