Թեհրանը չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև

Թեհրանը չի պարտվել այս պատերազմում Վաշինգտոնին՝ չնայած Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությանը և հրթիռային հարվածներին։ Այս մասին գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության միջև հուշագիրը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պատերազմում Վաշինգտոնին՝ չնայած Իրանի պետության ղեկավարի սպանությանը և ավերիչ հրթիռային հարվածներին»,-գրել է Մեդվեդևը։ … Read more

7 քաղաքական ուժի դիմումը ՍԴ աննախադեպ իրողություն է և վկայում է, որ հետընտրական գործընթացը վերածվել

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել մի դեպք, երբ ընտրությունների արդյունքները միաժամանակ վիճարկեն այսքան տարբեր քաղաքական ուժեր։ Սա սովորական հետընտրական վեճ չէ։ Նախկինում ևս ընտրությունների արդյունքները վիճարկվել են՝ 1996, 2003, 2008, 2013 և 2021 թվականներին։ Սակայն այդ դեպքերում նախաձեռնությունը հիմնականում կենտրոնացած … Read more

Եվս 4 քաղաքական ուժ ՍԴ է դիմել խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած ևս 4 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան։ Ընտրությունների արդյունքները չեղարկելու հարցով ՍԴ են դիմել «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները, ինչպես նաև Հայաստան դաշինքը։ Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ավելի վաղ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմում էր … Read more

CaseKey-ի այս տարվա մեկնարկը տրվեց մասնակիցների ռեկորդային ցուցանիշով

Յուրօրինակ հարթակ, որտեղ ձևավորվում է թիմային աշխատանք և ուղիղ շփում բիզնեսի հետ՝ ընկերությունների առաջադրած քեյսերին նորարար ու արդյունավետ լուծումներ տալու համար:   CaseKey-ի այս տարվա մեկնարկը տրվեց մասնակիցների ռեկորդային ցուցանիշով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակի։  ԶՊՄԿ-ն ակտիվորեն ներգրավված է նախագծում, քանի որ ժամանակակից … Read more

«Հայաստան» դաշինքը ևս դիմում ներկայացրեց ՍԴ՝ ընտրություններն անվավեր ճանաչելու համար

«Հայաստան» դաշինքը ևս դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան` հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Նշենք, որ Սահմանադրական դատարան դիմում են ներկայացրել նաև «Միասնության թևեր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Դեմոկրատիա օրենք կարգապահություն»-ը (ԴՕԿ)։

ՍԴ ներկայացված դիմումը 84 էջից է, միջնորդելու ենք, որ որոշ դատավորներ չմասնակցեն քննությանը. Արամ Վա

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Լրագրողների հետ զրույցում Վարդևանյանն ասաց, որ դիմումը բաղկացած է 84 էջից, բավականին ծավալուն դիմում է։ «Մենք, իսկապես, գտնում ենք, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր»,- նշեց նա։ «Ուժեղ Հայաստան»-ն ընդգծում է երկու տարբերակ՝ կա՛մ … Read more

Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումով որոշում կընդուն 15 օրվա ընթաց

2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշումը: Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը, տեղեկացնում են ՍԴ-ից։ Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող … Read more

Մինչ Երևանում վիճում են 300 հազար ադրբեջանցիների շուրջ, Բաքուն կոնգրես է անցկացնում բնակեցման օրակար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արդեն մի քանի շաբաթ է՝ ներքաղաքական բանավեճի կենտրոնում հայտնվել է «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» թեման։ Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ խաղաղության գործընթացի հաջորդ փուլերից մեկը կարող է դառնալ ադրբեջանցիների բնակեցման հարցը, մինչդեռ իշխանությունները կտրականապես հերքում են նման պնդումները՝ դրանք որակելով քաղաքական շահարկում և քարոզչական հնարք։ Սակայն հետաքրքիր է, որ այն … Read more

Հաշվետու համերգով ուսումնական տարին ամփոփեց թիվ 2 երաժշտական դպրոցը

Կապանի երաժշտական կրթօջախներից վերջինը հաշվետու համերգով հանդես եկավ թիվ 2 երաժշտական դպրոցը։ Արվեստի քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճի բեմահարթակը հունիսի 18-ին տրամադրվել էր դպրոցի սաներին և դասատուներին։ Մինչ համերգը սկսվելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին դպրոցի դասատու Ազնիվ Գևորգյանի հիշատակը, ով վերջերս ավտովթարի հետևանքով հեռացավ կյանքից։ Համերգային ծրագիրը մեկնարկեց կրթօջախի երգչախմբի երկու կատարումով՝ Ինգա … Read more