Բոլոր մրցումներում բարձր եմ պահել մեր եռագույնը․ շնորհակալ եմ Կարապետյաններին․ Արտյոմ Սոլոյան (տեսան

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Նժդեհյան ոգով՝ ուխտ հայրենիքին

Մարտի 10-ին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում անցկացվեց «Նժդեհյան ոգով՝ ուխտ հայրենիքին» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված հայ մեծ զորավար, պետական գործիչ Գարեգին Նժդեհին, ինչպես նաև 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Էդգար Մաթևոսյանի հիշատակին։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնահայաստանի հերոսամարտին և Գարեգին Նժդեհի բացառիկ դերին Սյունիքի պահպանման գործում։ Միջոցառմանը ներկա էին Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանը, … Read more

Սոսի սրբազան ծառի հայաստանյան «բնակատեղին» Սյունիքի Բասուտա գետի հովիտն է՝ Ներքին Հանդ-Զանգելան սահմ

2020 թ. հուլիսի 26-ին այցելեցինք Սոսիների պուրակ՝ զրուցելու հազար-երկու հազար տարեկան սոսիների հետ: … Առհասարակ ծառապաշտությունը, որպես բնապաշտական-ոգեխոսական հավատալիք, կարեւոր տեղ է գրավել հին հայոց կրոնում: Հավատացյալներն ունկնդրելով սոսիների սոսափյունը՝ պատգամախոս ոգիների «կամքով» արել են զանազան գուշակություններ: Հին հույները սոսի ծառը նվիրաբերել են Ապոլլոնին, լատինացիք՝ Պահապան ոգուն, իսկ ծննդյան օրերին մերձավորները միմյանց նվիրել են սոսու … Read more

Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում իրեն օրինակելի, կիրթ ու պարկեշտ դրսևորած մարդը՝

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) հետ իմ բանտային զրույցները վաղուց վերածվել են կրթական-մշակութային հանդիպումների, որտեղ գերակա արժեքը ստեղծագործական միտքն է։ Այսօր էլ մեր երկար ու չավարտվող զրույցները շարունակվեցին «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որտեղ նույնիսկ բանտային պատերն ի զորու չեն խոչընդոտելու բարձր որակի գաղափարական դիսկուրսին։ Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում … Read more

Ժաննայի և Արաքսիայի կեղծարարությունների գորիսյան հրավառությունը նոր փուլ է թևակոխում

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար։ Դա այն քոլեջն է, որ հորինվեց Գորիսի երկու մեծահամբավ քոլեջը (մինչև այժմ չհիմնավորված պատճառաբանությամբ) վերացնելու հիման վրա։ Մրցույթի հավակնորդները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև 2026 թ․ մարտի 20-ը։ Մրցույթը տեղի կունենա 2026 թ․ մարտի 31-ին՝ ժամը 14-ին, «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» … Read more

Նախիջևանի սահմանադրության փոփոխությունները վերջնականապես հաստատվել են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության տեքստում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Ադրբեջանի խորհրդարանը Նախիջևանի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը ընդունել էր փետրվարի սկզբին։ Որոշման համաձայն Նախիջևանի սահմանադրության նախաբանից հեռացվել են 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի և նույն թվականի հոկտեմբերի 21-ին ստորագրված Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։ Դրանց փոխարեն սահմանադրության նախաբանում … Read more

ԱՄՆ-ն չեղարկել է Ռուսաստանի դեմ նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ՝ գները նվազեցնելու համար

«Մենք չեղարկում ենք նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ՝ գները նվազեցնելու համար»-, հայտարարել է Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո «Մենք պատրաստվում ենք հանել այդ պատժամիջոցները, քանի դեռ իրավիճակը չի պարզվել։ Իսկ հետո, ո՞վ գիտի, գուցե մեզ հարկ էլ չլինի դրանք նորից սահմանել»,- ասել է Թրամփը։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որը … Read more

«Իրանը չի դիտարկում ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը». Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի։ «Նախևառաջ, դեռ վաղ է որևէ մեկնաբանություն անել: Մենք բոլորս սպասում ենք Խամենեիի ելույթներին և մեկնաբանություններին: Բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ խոսելու կամ ամերիկացիների հետ բանակցելու հարցը կրկին կդրվի սեղանին, … Read more

Գնահատանք՝ Կանանց տոնի առթիվ

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Կապան համայնքի ղեկավարն այսօր պատվոգրով և շնորհակալագրերով է պարգևատրել համայնքապետարանի աշխատակազմում և համայնքային ենթակայության հիմնարկներերում իրենց գործունեությամբ աչքի ընկած կանանց։ Էլեկտրոնային գրադարանում կազմակերպված ընդունելությանը Գևորգ Փարսյանն անձամբ է բոլորին շնորհավորել տոնի առթիվ՝ մաղթելով արևշատություն, ընտանեկան ջերմություն և տարվա բոլոր օրերին սիրված ու արժևորված լինելու զգացում։ Այնուհետև առանձին անդրադառնալով յուրաքանչյուրի աշխատանքային գործունեությանը՝ … Read more