Ուժեղ խաղաղության ընդդիմացողները

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրեց Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը՝ հիմնված հետևյալ վեց առանցքային ուղղությունների վրա՝ ուժեղ դիվանագիտություն, ժամանակակից ու մարտունակ բանակ, պաշտպանված երկինք, խելացի սահմաններ, արժանապատիվ զինծառայություն և զարգացած տեղական ռազմարդյունաբերություն։ Այս մոտեցումները ներառված են ռազմավարական փոփոխությունների համապարփակ ծրագրում, որը կուսակցությունը նախատեսում է կյանքի կոչել հունիսի 7-ին՝ ժողովրդի վստահության քվեն ստանալու դեպքում։ Հատկանշական է, որ Սամվել … Read more

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլ

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով, քարերին բախվելով հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով … Read more

Իրանական արշավը կթուլացնի ԱՄՆ-ի դիրքերը նաև Հարավային Կովկասում. Մալեկ Դուդակով

Քաղաքագետի խոսքով՝ հարցումները վկայում են, որ ամերիկացիների 2/3-ը դեմ է Իրանի հետ պատերազմին և չի հասկանում դրա իմաստը։ Իրանի հետ կապված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ում ներկայում պառակտում է դիտվում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա – Երևան տեսակամրջի ժամանակ ասաց ռուսաստանցի քաղաքագետ և հրապարակախոս Մալեկ Դուդակովը։ «Պետք է արժանին մատուցել Դոնալդ Թրամփին, որն իր երկրորդ … Read more

Այս պահին ներկայացված նոր Սահմանադրության նախագծում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղ

«Այս պահին ներկայացված Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ էր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Հարցին՝ ինչո՞ւ չի եղել, նա պատասխանեց. «Դեռ չենք ամբողջացրել, ունենք մի քանի տարբերակ… Իսկ ինչո՞ւ է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տարբերակ։ Թող տպավորություն չստեղծվի, թե խուսափում ենք ներկայացնել՝ ինչ է … Read more

Դպրոցներն ամբողջությամբ փոխանցվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը

Հայաստանում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր մարմինների ենթակայությամբ։ 2026թ. սեպտեմբերի 1-ից՝ մարզպետարանների, իսկ 2027թ. սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։   Այդ նպատակով Ազգային ժողովը 2025թ. հոկտեմբերի 24-ին փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հանրակրթության մասին» օրենքում։ Այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել … Read more

16 մլն դրամ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում տուն կառուցելու համար․ ծրագիրը կվերաբացվի

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում ընտանիքներին տրամադրվում է 16 մլն դրամ սահմանամերձ գյուղական բնակավայրում տուն կառուցելու համար, կվերաբացվի. նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում (հղում՝ https://www.e-draft.am/projects/9802 )։ Ծրագրից կկարողանան օգտվել՝ 2025 թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և … Read more

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն եղել հեշտությամբ մաքրվող, ախտահանվող.

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Ի մասնավորի՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ խնամք, մաքրում և ախտահանում, կանխվի կամ հնարավորինս նվազեցվի օդից … Read more

Համագումարով պետք է հաստատվեն ընտրական ցուցակների առաջատար թեկնածուները․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է համագումարի պահանջները՝ ընդգծելով, որ այն առաջին անգամ է ուժի մեջ մտել։ «Առաջինը, որի մասին կուզենամ խոսել, դա համագումարի պահանջն է, որ առաջին անգամ է ըստ էության ուժի մեջ մտել, ընտրական օրենսդրությունը պահանջում է, որ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ դաշինքներում ընդգրկված կուսակցությունները պետք է գումարեն … Read more

Ազատ արձակված գերիների վիճակը լուրջ անհանգստություն է հարուցում այնտեղ մնացողների վերաբերյալ. փաստաբ

Արգենտինահայ փաստաբան, SOAR ընկերության  Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ դիմում է  հղել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային: SOAR – Բուենոս Այրեսի հրապարակած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ  2026 թվականի մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը փորձել է կապ հաստատել օմբուդսմեն Ալիևայի հետ՝ օգտագործելով միակ հասանելի եղանակը՝ ընտանիքի հետ հեռախոսազանգը, որը սակայն ընդհատվել է՝ նախքան նա կկարողանար ավարտել … Read more

Հարվածել են հյուրանոցի, որտեղ եղել են իրանցի դիվանագետներ, Իրանի հետախուզության նախարարն է սպանվել |

– Լիբանանում հարված է հասցվել հյուրանոցի, որտեղ եղել են իրանցի դիվանագետներ։ «Բեյրութի «Ռամադա» հյուրանոցում վեց իրանցի դիվանագետների վրա հարձակում է տեղի ունեցել», – ասել է Լիբանանում Թեհրանի դեսպանը։ – Հաղորդվել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի սպանության մասին։ Նա սպանվել է իսրայելական բանակի կողմից գիշերը կատարված հարձակման ժամանակ։ Պաշտոնական հաստատում չկա։ – Իրանը հարձակումներ է իրականացրել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, … Read more