Հարվածել են հյուրանոցի, որտեղ եղել են իրանցի դիվանագետներ, Իրանի հետախուզության նախարարն է սպանվել |

– Լիբանանում հարված է հասցվել հյուրանոցի, որտեղ եղել են իրանցի դիվանագետներ։ «Բեյրութի «Ռամադա» հյուրանոցում վեց իրանցի դիվանագետների վրա հարձակում է տեղի ունեցել», – ասել է Լիբանանում Թեհրանի դեսպանը։

– Հաղորդվել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի սպանության մասին։ Նա սպանվել է իսրայելական բանակի կողմից գիշերը կատարված հարձակման ժամանակ։ Պաշտոնական հաստատում չկա։

– Իրանը հարձակումներ է իրականացրել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Կատարի և Բահրեյնի վրա

Զինվորականները խոցել են Էր Ռիադի դիվանագիտական ​​թաղամասի ուղղությամբ շարժվող անօդաչու թռչող սարք։ Քուվեյթի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Բահրեյնում հնչել են շչակներ, իշխանությունները կոչ են արել բնակիչներին անվտանգ վայր գտնել։ Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է վաղ առավոտյան հրթիռային հարձակում հետ մղելու մասին։

Leave a comment