Իրանը և ԱՄՆ-ը մոտ են համաձայնագրի՝ հակամարտությունից խուսափելու համար. Արաղչի

Հակամարտությունից խուսափելու համար ԱՄՆ-ի հետ գործարքը մոտ է իրականացմանը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում երկու երկրների միջև սպասվող բանակցություններից առաջ։ «Աննախադեպ համաձայնագիր կնքելու պատմական հնարավորությունը կախված կլինի նրանից, թե արդյոք առաջնահերթությունը կտրվի դիվանագիտությանը»,- ասել է Արաղչին:

«Վեոլիա ջրի» պարզաբանել է ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել. «Այս օրերին մամուլում «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ.-ի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» 134 –րդ կետի պահանջի համաձայն՝ «Վեոլիա Ջուր» … Read more

«Վեոլիա ջրի» պարզաբանել է ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել. «Այս օրերին մամուլում «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ.-ի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» 134 –րդ կետի պահանջի համաձայն՝ «Վեոլիա Ջուր» … Read more

Առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ

Փետրվարի 26-28 ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ. հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ The post Առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ first appeared on Սյունիք ՀԸ.

Քաղցկեղի ցուցանիշով Սյունիքը վերջին տեղում է

Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդ ունի քաղցկեղ: Հայաստանում 2021թթ.-ին չարորակ նորագոյացությունների ընդհանուր թիվը կազմել է 54519։ 2021թ տարեվերջին Լոռիում գրանցվել է քաղցկեղի 4628 դեպք (ինչը 100 000 բնակչի հաշվով կազմում է 2186.1), իսկ Սյունիքում գրանցվել է 1874 դեպք (100 000 բնակչի հաշվով` 1391.2 դեպք)։ Քաղցկեղի տարածվածությամբ Լոռու մարզին հաջորդում … Read more

Թուրքական F-16 է կործանվել – Սյունիք ՀԸ

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը չորեքշաբթի վաղ առավոտյան կործանվել է երկրի արևմտյան Բալըքեսիր նահանգում։ Օդաչուն զոհվել է, հայտնել է Ազգային պաշտպանության նախարարությունը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ օդանավը տեղական ժամանակով ժամը 00:56-ին (Գրինվիչի ժամանակով՝ երեքշաբթի 21:56-ին) Բալըքեսիրի 9-րդ Գլխավոր Ռեակտիվ Բազայի հրամանատարությունից թռիչք կատարելուց հետո կորցրել է ռադիոկապը։

Կենսաթոշակները ապրիլի 1-ից կբարձրանան․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Նա տեսանյութ է հրապարակել։ «Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն թոշակները փաստացի կբարձրանան իմ նշած սանդղակից ավելի շատ»,- նշել է վարչապետը։

Դրամի փոխարժեքը

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 25-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.38 դրամ է, վաճառքը՝  379,05 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 437.64 դրամ, վաճառքի դեպքում՝ 449.35 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.80 դրամ, վաճառքինը՝ 5.06 դրամ։ The post Դրամի փոխարժեքը first appeared on Սյունիք ՀԸ.

Անձրեւ, ձյուն, բուք. ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում փետրվարի 25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևմտյան է` … Read more

Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով մեքենաների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-Զանգեր հատվածը փակ էկցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ … Read more