Կապանում ջուր չի լինի – Սյունիք ՀԸ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 2-ին ժամը 10:30- 16:00-ն կդադարեցվի  ք.Կապան Մ.Հարությունյանի 1, 2, 5, 6 Շենքերի ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 2-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի   Վրացական, Վրացական 2 Նրբ., Կոմիտասի 40, 42,44 զույգ Շենքերի … Read more

Իրանի հետ ռազմական բախումը կարող է տըւել չորս շաբաթ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր ռազմական բախումը կարող է տևել ընդամենը չորս շաբաթ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը չի ձգտում երկարատև պատերազմի կամ «ռեժիմի փոփոխության» դասական իմաստով, սակայն պատրաստ է վճռական գործողությունների։ Ըստ Daily Mail-ի հաղորդման, Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել, որ ժամանակակից ռազմական հնարավորությունները թույլ կտան հարցերը լուծել սեղմ ժամկետներում՝ … Read more

Պայթյուններ են որոտացել Կատարում, ԱՄԷ-ում եւ Բահրեյնում

Կատարում, ԱՄԷ-ում և Բահրեյնում կրկին պայթյուններ են որոտացել, հայտնում է BBC-ն: Ինչպես հաղորդում են նաև Reuters և Agence France-Presse (AFP) գործակալությունները՝ հղում անելով ականատեսներին, Կատարի մայրաքաղաքում լսվել են պայթյունների ձայներ: AFP-ն հայտնում է նաև Բահրեյնում և Դուբայում տեղի ունեցած պայթյունների մասին: Գործակալությունը հղում է անում իր լրագրողներին, ովքեր աշխատում են դեպքի վայրում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն … Read more

Զոհ, 3 վիրավոր․ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և շրջվել

Մարտի 2-ին, ժամը 06։59-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և … Read more

ՀՀ-ում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Դիլիջանի, Սպիտակի և Ոսկեպարի ոլորանները, Վանաձոր-Սպիտակ, Ալավերդի-Վանաձոր, Դիլիջան-Վանաձոր, Ստեփանավան-Վանաձոր և Չիվա բնակավայրից մինչև Զանգակատուն ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով … Read more

ԱԳՆ-ն կաջակցի ԱՄԷ-ում գտնվող քաղաքացիների վերադարձին Հայաստան

ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։

Իրավիճակը Իրան-Հայաստան սահմանին

Մեր նկարահանող խումբը մարտի 1-ին եղել է «Ագարակ» սահմանային անցակետում: Իրանի սահմանը հատողները հիմնականում հայեր էին, նաև` երրորդ երկրի քաղաքացիներ: Հարևան պետությունից վերադարձողների խոսքով` երկրում խուճապ չկար: The post Իրավիճակը Իրան-Հայաստան սահմանին first appeared on Սյունիք ՀԸ.

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին – Սյունիք ՀԸ

Մարտի 1-ին, ժամը 11։09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «GAZel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են … Read more

🎦📷Ինչ իրավիճակ է Մեղրիի մաքսային անցակետում

Մեղրիի մաքսային անցակետում ժամը 13։00-ի դրությամբ արտառոց իրավիճակ չկա։ Ինչպես հայտնում է syunik.tv-ի թղթակից Տիգրանուհի Բադալյանը՝ անցակետում հիմնականում կարելի է հանդիպել 3-րդ երկրի քաղաքացիների, նաեւ առեւտրով զբաղվող ՀՀ քաղաքացիների։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հարվածել է Իրանին։ oplus_0 oplus_0 oplus_0 oplus_0 oplus_0 The post 🎦📷Ինչ իրավիճակ է Մեղրիի մաքսային անցակետում first appeared on Սյունիք … Read more

Իրանը փակել է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց

Իրանը փակում է ԱՄՆ նավերի մուտքը Պարսից ծոց: Այս մասին հայտարարել է Իրանի բարձրագույն խորհրդատվական մարմնի՝ Նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։ «Այսօրվանից ոչ մի ամերիկյան նավ իրավունք չունի մուտք գործել Պարսից ծոց»,- ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում։