Սյունիքում բեռնատար է կողաշրջվել – Սյունիք ՀԸ

Ապրիլի 3-ին, ժամը 09։55-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Տանձատափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից … Read more

🎦Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը

Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել էին մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել էր տարօրինակ վարքագիծ։ Ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի … Read more

Կապանում վաճառվում է խոշոր առեւտրային եւ սպասարկման համալիր

Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Շահումյան 32/1 հասցեում վաճառվում է խոշոր առեւտրային եւ սպասարկման համալիր։ Մակերեսը 2973քմ է։ Կազմված է երեք առանձին գույքից, հնարավոր է վաճառք նաեւ առանձին մասերով։ Տեղակայված է կենտրոնական փողոցի առաջնագծում։ Հարմար է բազմաֆունկցիոնալ բիզնես գործունեության համար։ Արժեքի եւ այլ մանրամասների համար դիմել Ֆլորես աճուրդի տուն, ք․Երեւան, Սայաթ Նովա 40, 82/31, հեռ․՝ 094752221:

Հանրապետության ճանապարհների մասին – Սյունիք ՀԸ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային … Read more

Խոշոր վթար. վարորդներից մեկը տեղում մահացել է, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 2-ին, ժամը 23։11-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի երկու ավտոմեքենա։ Վարորդներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս վարորդը … Read more

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը ապրիլի 1-ի դրությամբ՝ մարտ ամսվա միջազգային խաղերից հետո։ Հայաստանի ազգային հավաքականը նոր վարկանիշային աղյուսակում նահանջել է մեկ հորիզոնականով՝ այժմ զբաղեցնելով 106-րդ տեղը։ Ֆրանսիան գլխավորել է վարկանիշային աղյուսակը՝ առաջ անցնելով նախկին առաջատար Իսպանիային, որը Եվրոպայի գործող չեմպիոնն է։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան պահպանել է երրորդ … Read more

370 շահառու կստանա բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցություն

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել են Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերը, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերը, ինչպես նաև ապահովվել է 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած … Read more

ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ կմեկնարկի 273 հա անտառապատում

Շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև կնքվել է եռակողմ մտադրությունների հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը և «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Հուշագրի շրջանակում կողմերը համաձայնվել են միավորել իրենց ներուժը՝ իրականացնելու շուրջ 273 հեկտար տարածքում … Read more

ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ Կապանում կկառուցվի մանկական ամառային ճամբար

Ապրիլի 2-ին Կապանի մշակույթի կենտրոնում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ կառուցվելիք մանկական ամառային ճամբարի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման երկրորդ հանրային քննարկումը։ Քննարկումը բացեց Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի հերթական կարևոր սոցիալական նախաձեռնություններից է։ Նրա խոսքով՝ այն միտված է երեխաների առողջության պահպանմանն ու որակյալ հանգստի կազմակերպմանը, և նախատեսվում … Read more

Նրանք մեզնից մեկն են․ Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

Աշխարհում յուրաքանչյուր 127 մարդուց 1-ն ունի աուտիզմի դրսևորումներ, ինչը նյարդաբանական զարգացման առանձնահատկություն է։ Ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է։ Ներառական մշակույթի ձևավորման միջոցով քայլ առ քայլ մեր հասարակության շրջանում կոտրվում են կարծրատիպերը։ Պատմում է Անի Գրիգորյանը։ The post Նրանք մեզնից մեկն են․ Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է first appeared on Սյունիք ՀԸ.