Կապանում ավտոմեքենան ընկել է ձորը

Ապրիլի 14-ին` ժամը 01։04-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում դեպի Չերեմուշկա թաղամաս գնացող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցից դեպի … Read more

Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց … Read more

Նոր փոփոխություն՝ վարորդական իրավունքի ստացման կարգում

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա … Read more

Կապանի թիվ 5 ՆՈՒՀ-ը շարունակում է գործել

Վերջերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունում արձանագրել էր սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի հետ կապված խախտումներ։ Կառույցին տրվել է ժամանակ և հանձնարարվել խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի չափորոշիչներին։ Բողոքարկումից հետո ՆՈՒՀ-ի գործունեությունը չի կասեցվել։ The post Կապանի թիվ 5 ՆՈՒՀ-ը շարունակում է գործել first appeared on Սյունիք ՀԸ.

Այծյամի անկաշկանդ զբոսանքը՝ ԶՊՄԿ ֆոտոթակարդի տեսադաշտում

Այծյամի անկաշկանդ զբոսանքը՝ մեր ֆոտոթակարդների տեսադաշտում: Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը, կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ՝ ինչպես ընկերության հնարավոր ազդեցության գոտիներում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս։ Տեղադրված ֆոտոթակարդները հնարավորություն են տալիս արձանագրել վայրի կենդանիների ներկայությունը, հետևել նրանց վարքին և գնահատել կենսաբազմազանության վիճակը տարբեր տարածքներում։ Այս անգամ մեր … Read more

Հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածել էին ավտոբուսի վարորդին

Ապրիլի 8-ի ցերեկը 112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեք տղամարդ Էրեբունու փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։35-ին, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ … Read more

Աշխատանք առաջարկո՞ղներն են շատ, թե՞ փնտրողները

Զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերից խոսել ենք ՀՀ ԱՍՀ նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։ The post Աշխատանք առաջարկո՞ղներն են շատ, թե՞ փնտրողները first appeared on Սյունիք ՀԸ.

ԿԸՀ-ն սկսում է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի հայտերի ընդունումը

Այսօրվանից արդեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են պաշտոնապես ներկայացնել իրենց հայտերը: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն: ԿԸՀ-ն քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցումը կկատարի ապրիլի 23-ից մայիսի 3-ը: Նախընտրական քարոզչությունը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի … Read more

Քաջարանի թունելի շինարարական ծրագրի մրցութային գործընթացը անցնում է հաջորդ փուլ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Քննարկման են ներկայացվել մրցույթի … Read more

ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա

ԶՊՄԿ-ն նախատեսում է տարեկան 22 մլն տոննա արտադրողականությունը հասցնել 30-ի: Այդ նպատակով առաջիկայում երկու հանրային լսում կկայանա Կապան և Քաջարան ազդակիր համայնքներում: Դրանցից հետո արդեն ձեռնարկությունը կսկսի համալիր բարեփոխումների ծրագիր իրականացնել։ Այսպիսով՝ արտադրողականության բարձրացումը կիրականացվի առանց բաց հանքի տարածքի ընդլայնման ու փոփոխության․ հարստացուցիչ ֆաբրիկային կից նոր մասնաշենք կկառուցվի, տեխնիկա ձեռք կբերվի, և մի շարք այլ … Read more