Մոսկվան և Ադրբեջանը փոխհամաձայնության են հասել AZAL-ի ինքնաթիռի կործանման հարցում

Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները 2026 թվականի ապրիլի 15-ին համատեղ հայտարարություն են տարածել։  Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների համաձայն, որոնք ձեռք են բերվել 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ, կողմերը հանգել են AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորմանը, որը, ըստ հայտարարության, տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի … Read more

Բացահայտվել են մեքենաների համարանիշերի գողության դեպքեր

Մարտի 25-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ չորս հաղորդում ստացվեց։ Գողություններից երկուսը կատարվել էր Դավթաշենի 3-րդ թաղամասում․ գողացել էին «Տոյոտա» և «Սուբարու» մակնիշի մեքենաների համարանիշերը՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Գողության երկու դեպք էլ կատարվել էր Անաստաս Միկոյան փողոցում․ գողացել էին «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաների համարանիշերը՝ դարձյալ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Չորս … Read more

ԱՄՆ-ն, ՀՀ-ն եւ Ադրբեջանը TRIPP նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն

ՀՀ ԱԺ-ում ապրիլի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ադրբեջանական նավթամթերքի ներկրման մասին, նշել է, որ այն վերջին գործոնն էր, որով ավարտվեց նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդման 8-ամյա գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը ՀՀ քաղաքացիներն ու տնտեսությունը շատ ավելի շոշափելի կզգային թե նավթամթերքի գնաճի, թե մատակարարումների առումով, եթե այս ժամանակահատվածում տեղի … Read more

Հայտարարություն. Մայիսի 3-5-ը ՀՀ-ում կգործի թռիչքների սահմանափակում

Հաշվի առնելով 2026 թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ 2026 թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական … Read more

Գրեթե ողջ հանրապետությունում դիտվել են բացասական ջերմաստիճաններ՝ բացառությամբ Սյունիքի եւ Տավուշի հովտային շրջաններից

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են՝ եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի գիշերը գրեթե ողջ հանրապետությունում դիտվել են բացասական ջերմաստիճաններ՝ բացառությամբ Սյունիքի և Տավուշի հովտային շրջանների, որտեղ գրանցվել են դրական ջերմաստիճաններ։ Այս ամենով պայամանվորված հանրապետության 18 օդերևութաբանական կայաններում գիշերը գրանցված նվազագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևէ դիտված պատմական նվազագույն արժեքները։

ՀՀ-ն եւ Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում. ՌԴ ԱԳՆ

Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ «Իրանից մեր հայրենակիցների տարհանման գործում զգալի օգնություն են ցուցաբերել Հայաստանը և Ադրբեջանը։ Այսպես, Բաքուն ռուսաստանցիներին հնարավորություն է ընձեռել օգտվել 2020 թվականից անհատական հատումների համար փակ «Աստարա» սահմանային անցակետից՝ Թեհրանում Ռուսաստանի … Read more

Սպասվում է անձրեւ, հնարավոր է ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։   Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։ Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան, 19-ին … Read more

Արմեն Խաչատրյանը Գորիսի թատրոնի ներկայացուցիչների հետ այցելել է ԶՈւ ամրաշինական կառույցներ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Գորիսի դրամատիկական թատրոնի դերասանների ու աշխատակազմի հետ այցելել է ԶՈւ ամրաշինական կառույցներ։ «Գորիսի դրամատիկական թատրոնի դերասաններն ու աշխատակազմը ականատես եղան, թե ինչպես 3-4 տարվա մեջ «կանսերվի բանկեքով»կահավորված խրամատները դարձան գերժամանակակից ամրացված կառույցներ, որոնք անառիկ են դարձրել մեր սահմանները, որում մեր զինվորները ուժեղ են և պաշտպանված»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել … Read more

Զինծառայող է մահացել․ ՊՆ – Սյունիք ՀԸ

Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով … Read more

Վիճաբանության ընթացքում ամուսիններ են դանակահարվել

Shamshyan.com-ի տեղեկություններով` ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շատվան բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում դանակահարված քաղաքացիներ կան։ Պարեկները պարզել են, որ … Read more