Փաշինյանը, Քոչարյանն ու Կարապետյանը Հայաստանի ապագան տեսնում են նույն կործանարար շրջանակում

Կարեն Սարգսյան, Եվրաատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ-վերլուծաբան                        Տեսանյութն ամբողջությամբ՝ https://www.patreon.com/posts/simonyan-lavrov-150116485

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 2-8-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի փետրվարի 2-8-ը:   Սևանա լճի մակարդակը 2026 թվականի փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.23 մ (08.02.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ … Read more

Իրանը կարմիր գծեր է սահմանել, ո՞րն է ԱՄՆ «նահանջի սահմանը»

1in.am Ի պատասխան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրից ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկովի տարածած լուսանկարների և հնչեցրած կոչերի, փետրվարի 8-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին այցելել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաժովային ուժերի հենակայան և բարձրացել ռազմանավերից մեկի տախտակամած: Այդ մասին Արաղչին անձամբ ծանուցել է սոցիալական X հարթակում անգլերեն գրառումով, որ նա ուղեկցել է լուսանկարներով: … Read more

Արագածոտնի մարզի Կարբի և Ուշի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կարբի, ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում՝ Ուշի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։   Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։  

ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կայցելի Օման

azatutyun.am Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին վաղը կայցելի Օման, որտեղ անցած շաբաթավերջին իրանական պատվիրակությունը ամերիկյան կողմի հետ բանակցել էր՝ Օմանի միջնորդությամբ։   «Լարիջանին կհանդիպի Օմանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները», – հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը։   … Read more