Թուրքիայի արտգործնախարարն Իրանին պատերազմը Մերձավոր Արևելքում տարածելուց խուսափելու«բարեկամական խորհուրդ» է տվել

Ֆիդանը նշել է, որ Իսրայելը պատերազմի գլխավոր մեղավորն է, բայց Իրանը տարածաշրջանի երկրների վրա չհարձակվելու «պատմական պատասխանատվություն» է կրում…

Սաուդյան Արաբիայում պայթյուն է հնչել. Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա հարձակումների մասին

Հարվածները կատարվել են հեղուկ և պինդ վառելիքով աշխատող միջին հեռահարության տարբեր տեսակի հրթիռներով, դրանց թվում՝ «Ղադր» բազմագլխիկ հրթիռով, ինչպես նաև «Հեյբարշական», «Քիյամ» և «Զոլֆաղար» հրթիռներով…

Եվրոպական կենտրոնական բանկը զգուշացրել է Մերձավոր Արևելքում պատերազմի տնտեսական հետևանքների մասին

ԵԿԲ-ն, որը սահմանում է դրամավարկային քաղաքականությունը եվրո օգտագործող 21 երկրի համար, նաև նշել է, որ պատերազմի միջնաժամկետ ազդեցությունը կախված կլինի «հակամարտության ինտենսիվությունից և տևողությունից»…

Ես Նեթանյահուին ասացի դադարեցնել հարձակումներն Իրանի նավթագազային օբյեկտների վրա. Թրամփ

Սակայն, իրավիճակին ծանոթ իսրայելական աղբյուրը չորեքշաբթի CNN-ին ասել է, որ Իսրայելը հարձակումն իրականացրել է ԱՄՆ-ի հետ համակարգված՝ հակասելով Թրամփի հայտարարությանը…

Ճապոնիան՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի՝ աջակցում է ԱՄՆ-ին բոլոր հարցերում, այդ թվում՝ Իրանի հարցում. Թրամփ

Հինգշաբթի ավելի վաղ եվրոպական երկրների և Ճապոնիայի մի խումբ համատեղ հայտարարություն էր տարածել, որում դատապարտել էին Պարսից ծոցում առևտրային նավերի վրա Իրանի հարձակումները և Հորմուզի նեղուցի փաստացի փակումը…