Մալիում տուարեգ ապստամբները շարունակում են հարձակողական գործողությունները երկրի բանակի և ռուսական «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումների դեմ։
Տարածվող տեղեկությունների համաձայն՝ ապստամբներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Անեֆի քաղաքի նկատմամբ՝ այնտեղից դուրս մղելով կառավարական ուժերին և ռուսական «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումներին։ Հաղորդվում է նաև, որ նրանք հաջողություններ են գրանցել Գաո քաղաքում։
Սոցիալական ցանցերում հրապարակվել է նաև տեսանյութ, որը, ինչպես պնդվում է, ցույց է տալիս Անեֆիի շրջանում տուարեգների կողմից խոցված Մի-24 մարտական ուղղաթիռը։