ԱԱԾ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ «օտարերկրյա գործակալների» մասին հայտարարություններին

Հայաստանում իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գործածվող «օտարերկրյա գործակալներ» եզրույթը չունի որևէ իրավական բնույթ և հանրային, քաղաքական խոսույթում կրում է բացառապես գնահատողական բնույթ։Այս փաստը NEWS.am-ը արձանագրել է՝ ամփոփելով գրավոր հարցումներին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացած պատասխանները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չէ … Read more

Բերման են ենթարկել Կանդազին

Մեր տեղեկություններով՝ այսօր առավոտյան իր տանից բերման են ենթարկել Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ, հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը Սամվել Կարապետյանի աջակիցն է։ Թե ինչ գործով են Կանդազին բերման ենթարկել, առայժմ հայտնի չէ։ Hraparak.am

«Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ մեքենաների ռեակցիայից». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխանախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ նրա գերաճած կորտեժի պատճառով փակվող Երևանի փողոցներում հսկայական քանակի մեքենաների ռեակցիայից։ Նոր մի այդպիսի փաստի ականատես եղա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Ինչպես կասեին ֆրանսիացիները՝ ձայն սիգնալների՝ ձայն Աստծո…»:

Ազգի հպարտություն է, շատ զավակներ ունենաք. Գագիկ Ծառուկյանի կենացը՝ նորապսակներին (տեսանյութ)

44-օրյա պատերազմի մասնակից Էրիկի ելույթը «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրի շնորհանդեսին ոչ մեկի անտարբեր չէր թողել։ «Իմ սերունդը կռվել է, իմ սերունդը հազարավոր զոհեր է տվել, իմ սերունդը խեղճ չէ, մենք մեր երկրին դեռ շատ տալու բան ունենք»,- ասում էր Էրիկը: Գրել է Գագիկ Ծառուկյանը։ «Էրիկը կարողացել է կարճ ժամանակում շատ լուրջ գործ անել՝ համախմբել պատերազմի մասնակից … Read more

Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Խ.-ն, Մ.Խ.-ն, Ն.Խ.-ն և Կ.Խ.-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից … Read more

Ցինկն արտահանում ենք, վերամշակում են, 2-3 անգամ թանկ մեզ վաճառում. խնդիրն առաջնորդն է, որ դա մեր երկրում չենք անում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Երբ մենք ասում ենք Հայաստանում արդյունաբերականացում, գործարանների վերադարձ, մարդիկ կան՝ կասկածանքով են նայում: Ձեզ մեկ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք, թե ինչ է լինելու 47 օր հետո, Սամվել Կարապետյանի առաջնորդությունը ստանձնելուց հետո: Այս մասին Չարենցավանում, քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Նա նշել է, որ ՀՀ-ն մեկ տարվա ընթացքում … Read more

6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո պրեֆեկտուրայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օբիհիրո քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 173 հազար մարդ։ Օջախը գտնվել է 79 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ … Read more