Անհետ կորածների հարցը հնարավոր է լուծել Ադրբեջանի հետ համագործակցության միջոցով․ Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20261008/anhet-kvoratsneri-harcy-hnaravvor-e-lutsel-adrbejani-het-hamagvortsakcutjan-mijvocvov-pashinjan-107846539.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107844442_89:0:1512:1067_1920x0_80_0_0_469b7e245723aad455f4a8f674abfc74.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, անհետ կորած, ադրբեջան

հայաստան, նիկոլ փաշինյան, անհետ կորած, ադրբեջան

Բաժանորդագրվել

Վարչապետը նշեց, որ անհետ կորածների հարցն Ադրբեջանի որոշ շրջանակներում փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Անհետ կորածների հարցը հնարավոր է լուծել Ադրբեջանի հետ համագործակցության միջոցով՝ փորձելով պարզել այդ անձանց գտնվելու վայրը, նրանց ճակատագրերը, և Հայաստանը պատրաստ է այդ համագործակցությանը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանն ունի անհետ կորածներ, մենք ունենք անհետ կորածներ․․․ Ադրբեջանում կան շրջանակներ, որ հարցը քաղաքական նպատակներով օգտագործում են, այսինքն՝ թշնամական խոսույթներ գեներացնելու և այլ նպատակներով, բայց մենք հարցին այլ տրամաբանությամբ ենք վերաբերվում։ Գտնվելու վայրն անհայտ անձինք․ սա նշանակում է, որ այդ մարդկանց վերաբերյալ տեղեկությունների սակավություն կա, դա պարզ հարց չէ, այսինքն՝ ոչ ոք չգիտի՝ որտեղ են այդ մարդիկ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի որոշ շրջանակներ փորձում են տպավորություն ստեղծել, թե մենք գիտենք՝ որտեղ են այդ մարդիկ և զլանում ենք տեղեկատվությունը կիսել, մինչդեռ դա այդպես չէ։ Ըստ նրա՝ նույն կարող է նաև հայկական կողմից ասվել, սակայն ճիշտ մոտեցումը ոչ թե սա է, այլ համագործակցությունը։

Փաշինյանը նշեց, որ երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքները, համագործակցությունը սերտացնելու հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել են Բիշքեկում։

Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։

Անհետ կորածների թեման ինչքան Ադրբեջանին, այնքան էլ ՀՀ–ին է հետաքրքիր․ Միրզոյան

Leave a comment