Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Տեղի ունեցավ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա՝ Կիրանցի սահմանազատված հատվածում։ Սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մի խումբ պաշտոնյաների հետ մասնակցում էր Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։

Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ)

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին, գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։ «Սա բնավ չարագուշակություն չէ, այլ իրողություն, որն ունի շատ հստակ ու հիմնավոր բացատրություն և նախապատմություն: Սկսենք նախապատմությունից. Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ քաղաքական պարտությունը ոչ թե իշխանությունը կորցնելն ու չվերընտրվելն էր, այլ այն, որ նա այդպես … Read more

Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից

Իրանի իշխանությունները միշտ պատրաստ են երկխոսության, սակայն այն իմաստ ունի վարել միայն իրատեսական դիրքերից, ուրբաթ հայտնել է Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի խուսափել բանակցություններից։ Մենք միշտ ողջունել ենք դրանք, սակայն միայն այն բանակցությունները, որոնք հիմնված են տրամաբանության և բանականության վրա։ Մենք չենք ընդունում ճնշումն ու պարտադրված պայմանները»,- նրա … Read more

Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան

Պետք է գործի պարգևավճարների և լրավճարների արդար բաշխման հստակ մեխանիզմ։ Չի կարող լինել այնպես, որ նախարարը ստանա 7-8 միլիոն դրամ պարգևավճար, իսկ նույն նախարարության կամ համակարգի այլ աշխատակիցներ՝ 20-50 հազար, 100 հազար դրամ։ Գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Ներքին համերաշխության և սոցիալական արդարության թեմայի շրջանակներում ես այսօր ուզում եմ խոսել մի շատ կարևոր հարցի … Read more