57 համարի ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ մայիսի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսը Գևորգ Չաուշի փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածներ չկան։ Պարզում են վարորդի ինքնությունը։

Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է, թե ինչպես քաղաքացին կարող է հասկանալ՝ ընդգրկված է ընտրողների ցուցակում, թե ոչ։ ԿԸՀ տարածած հաղորդագրությունում ասվում է. «https://www.elections.am/ կայքի ընտրողների ռեգիստրում կամ https://elections.mia.gov.am կայքի ընտրողների ցուցակներում որոնման հատվածում գրեք ձեր տվյալները՝ անուն ազգանուն, հայրանուն։ Չհայտնաբերելու դեպքում, պետք է դիմեք ոչ թե ԿԸՀ-ին, այլ լիազոր մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (թեժ գիծ՝ … Read more

Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան

Սուրեն Պապիկյանը Լոռիում քարոզարշավի ժամանակ ասում է, որ նախկինները չպետք է վերադառնան։ Կողքին կանգնած է 1991թ․-ից մինչև օրս գյուղապետ «ընտրված», նախկին ՀՀԿ-ական, այժմ ՔՊ-ական, Լոռի Բերդի ներկայիս համայնքապետը։ Եվ նա միակը չէ, ում դեմ 2018թ․-ին պայքարում էին Սուրեն Պապիկյանն ու իր ընկերները, իսկ հիմա բոլորով միասին «պայքարում են նախկինների դեմ»։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» … Read more

Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան

Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: «Հայաստանում և սփյուռքում յուրաքանչյուր հայ պետք է հատուկ ուշադրություն դարձնի ու նշանակություն տա Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Արևմտյան Ադրբեջան» գաղափարին: Սա վերացական ինչ-որ բան չէ, սա լուրջ … Read more

Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան

Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ:  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։ «Քարոզարշավի սկսվող երկրորդ շաբաթվա հիմնական գաղափարը լինելու է այն, որ հունիսի 7-ի ընտրությունները վերածվում են ՀԱՆՐԱՔՎԵԻ՝ պետությունը պահո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Այս հարցադրումից չպետք է վախենալ, հակառակը՝ պետք  սրել։ Վախենալ պետք է նրանից, թե ինչքան ձայն … Read more

Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ անդրադարձել են ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների, ովքեր այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին ու … Read more

Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ Սիրելի դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։ Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում հիմնադրված ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն հայկական կրթության առաջամարտիկը, այլև հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտության, մշակույթի և ազգային … Read more