Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ որպես կարևոր միջազգային հարթակ, որի նպատակն է ընդգծել թանգարանների դերը հասարակությունների կրթական, գիտական և մշակութային զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ մարդկության մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման գործում։ Այս նախաձեռնությունը հաստատվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում, իսկ 1978 … Read more

Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հափշտակել է ընդհանուր 5.336.916 ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրենը, տեղյակ լինելով, որ հիշյալ մասնագետը աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականությունները չի կատարել, պաշտոնական … Read more

Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի․ Մանե Թանդիլյան

Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Առաջադրող խումբը հադես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև. Հայտարարություն՝ Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին Մենք՝ աշխարհի տարբեր … Read more

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 9-ին Ա.Օ.-ն ֆեյսբուքյան իր էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, վերջինիս լուսանկարը տեղադրելով, անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ այդ կերպ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ … Read more

Մարտին Գալստայնը մեկնաբանել է դոլարի նկատմամբ դրամի արժևորման պատճառները

Դրամի արժևորման հիմքում ընկած է դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացումը։ Այս մասին մայիսի 18-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ մեկնաբանելով դոլարի նկատմամբ դրամի արժևորումը։ Նրա խոսքով՝ ԿԲ-ն որոշակի գործառնություններ է իրականացնում արտարժույթի շուկայում։ «Բայց մենք դա անում ենք այն ժամանակ, երբ շուկան դառնում է … Read more

Ինքնություններն անհայտ անձինք Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը սոցցանցի իր էջում գրել է. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ … Read more

Ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Երևան քաղաքում մայիսի 18-ի ցերեկը, 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հանրապետության տարածքում մայիսի 18-ի ցերեկը, 19-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում … Read more

Ահшբեկչական uադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ արցախցիներին թիրшխավորելու համար․ Արտակ Բեգլարյան

Այսօրվա ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է, որպեսզի Փաշինյանը ատելության ու բռնաճնշումների նոր չափաբաժին ապահովի արցախցիների ու ընդդիմադիրների հանդեպ: Եվ Փաշինյանի ու նրա խմբակի օպերատիվ ու ատելությամբ լեցուն արձագանքները չուշացան: Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Վստահ եմ, որ այս ահաբեկչական սադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու … Read more