Հարգելի՛ քաղաքացի, դու պետք է իմանաս, որ զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում․ Մարիաննա Ղահրամանյան

Վեց տարի առաջ՝ դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար նստեց Սու-30-ի ղեկին, կազմակերպեց հերթական շոուն, հավաքեց լայքեր ու փորձեց համոզել ժողովրդին, թե Հայաստանը պաշտպանված է, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։ «Բայց պատերազմը ցույց տվեց դաժան իրականությունը․ այդ Սու-30-ները առանց անհրաժեշտ մարտագլխիկների էին և գործնականում չկիրառվեցին երկրի պաշտպանության համար։ Այսօր նույն մարդը զորահանդես … Read more

Մեր ժողովուրդը պահպանում է հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ․ Ծառուկյան

Երեկ նախընտրական հանդիպումներով Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս, Մարտունի ու Գավառ համայնքներում էինք։ Սահմանապահ համայնքներում մարդկանց ջերմ ընդունելությունն ու անկեղծ վերաբերմունքը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը պահպանում է հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ։ Սահմանապահ գյուղերը մեր հայրենիքի դարպասներն են, իսկ այնտեղ ապրող մարդիկ՝ այդ դարպասների ամուր ու հավատարիմ պահապանները։ Հանդիպումներն ավարտվեցին վստահության ու … Read more

Կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, hարվածի թիրախում է մեր ինքնությունը. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թվականի Մայիսի 28-ը հայոց պատմության  բեկումնային կետն է։ Հենց Մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական հողում ապրելու կամքին։ Հավատարիմ իր առաքելությանը՝ ծանրագույն պայմաններում պետականաշինության գերմարդկային առաքելությունը ստանձնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: … Read more

Կհանդիպենք դատարանում՝ հունիսի 7-ից հետո. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը գրում է․ Հայաստանում կան լիքը լրատվամիջոցներ, որոնք ընդդիմադիր օրակարգ են սպասարկում։ Բնականաբար՝ շատ ավելին են իշխանական օրակարգ սպասարկողները։ Վերջին կատեգորիայի մեջ սակայն, կան այնպիսինները, որոնց այլ կերպ՝ քան Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան լրատվամիջոց, չես կարող բնութագրել։ Շատ են էլի, Նիկոլ։ Նախօրեին «Հայելի» մամուլի ակումբում, իմ հերթական եթերի ժամանակ, խոսելով Բաքվում գտնվող մեր ռազմագերիների … Read more

Վազգենը չկա, որ քեզ ասի՝ ավերակը դո՛ւ ես, ոչ թե հաղթանակների բանակը․․․

«Հրապարակ» թերթը գրում է․ Երբ երկրի ղեկավար կոչեցյալը մեր հաղթանակների բանակն անվանում է «ավերակ», դրանով չի կարող փոքրացնել այդ Բանակը։ Չի՛ կարող, որովհետև այդ բանակը հաղթանակներ է պարգևել հայ ժողովրդին։ Ինչպե՞ս կարող է ավերակ բանակի ծնունդը հաղթանակ լինել։Իսկ երբ ասում է․ «Մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք … Read more

Անմարդկային, ստոր քայլ արցախցի ազատմարտիկի նկատմամբ. հանում են տնից

Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հերթական անմարդկային ու ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ․ 2007 թվականին հատկացված 45․5 քառ․մետր մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, 2000-ական թվականներին ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2004 թվականից գեներալ-մայոր զինվորական կոչում ունեցող, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, ՀՀ «Արիության համար» և … Read more

ՌԴ-ն կկասեցնի գազի վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանին տեղեկություններ է փոխանցել այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես փոխանցել է էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Նամակում տեղեկացվում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակվելու դեպքում ռուսական կողմը … Read more