Փաշինյանի ու Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, բոլոր հարցերը կլուծվեն. Պապոյան

Նիկոլ Փաշինյանի և նախագահ Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, բոլոր հարցերը կլուծվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Դրանք տեխնիկական հարցեր են, անկեղծ ասեմ, այսօր էլ քննարկվել են հարցեր, երկու ձուկ արտադրող ընկերություն բացվել է, կարծում եմ, որ ամսի 7-8-ից հետո բոլորը հերթով կբացվի, աշխատանքային հարցեր են, մեծ հաշվով … Read more

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի տարածքային գրասենյակի պատասխանատուն, կուսակցության անդամների և մի խումբ անձանց հետ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Այս մասին հայտնում … Read more

Պետության իրական հաջողությունը չափվում է նաև նրանով, թե ինչպիսի պայմաններ է այն ստեղծում իր երեխաների համար. Նաիրի Սարգսյան

Պետության իրական հաջողությունը չափվում է նաև նրանով, թե ինչպիսի պայմաններ է այն ստեղծում իր երեխաների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ շնորհավորելով երեխաների օրվա առթիվ: «Սիրելի՛ երեխաներ, սիրելի՛ ծնողներ, շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրո, հոգատարության և անվտանգության միջավայրում։ Պետության … Read more

Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։

Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան

Ընտրությունների շեմին մեր հասարակությունը հոգնած է, բևեռացված, հիասթափված, հաճախ նաև ներքին անապատի մեջ, Եղիա մարգարեի հիշատակության օրվա առիթով երեկվա պատարագի ժամանակ ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ ««Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացեք նրա՛ հետևից, և եթե Բաաղն է աստված, գնացեք նրա՛ հետևից» (Գ Թագ․ 18։21) Եղիա մարգարեի … Read more

Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում են. քաղաքապետարանի պաշտոնյա

Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի, Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում են: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է «Երևանի էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը: «45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ են դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս կգան»,- նշել է նա: Նշենք, որ Երևանում միայն 1 … Read more

Ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է. Ծառուկյան (Տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրել է. «Լավ փոփոխությունների սպասող լոռեցիները համախմբվել են մարզկենտրոն Վանաձորում՝ մեկ նպատակի շուրջ․ հունիսի 7-ին իրենց քվեով նոր էջ բացել Հայաստանի պատմության մեջ և ազդարարել մեր երկրի սպասված վերածնունդը։ Վանաձորում տիրող ոգևորիչ մթնոլորտն ու համախմբվածությունը սկիզբն են այն մեծ ծրագրերի, որոնք միասնական ջանքերով իրականացնելու ենք հանուն մեր բոլորի՝ արժանապատիվ, անվտանգ և … Read more

Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները՝ որպես ռուսական շուկայի փոխարինման և առևտրաշրջանառության իրականացման միջոց։ Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ չեն իրականացրել։ Միգուցե, սահմաններն արդեն բա՞ց են, խաղաղության պայմանագրե՞րն են կնքված, իսկ ադրբեջանական … Read more