Ինձ պետք չի ո´չ ճոխ ընդունելություն, ո´չ դահլիճներ, ո՛չ քաղցր խոսքեր. կգամ մենակ, կգամ թիմով. պատրաստ եմ հանդիպել-խոսել որտեղ ասեք. Գագիկ Ծառուկյան

Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը լայն արձագանք է գտել Հայաստանում և սփյուռքում։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը։ Ստանում ենք հազարավոր առաջարկների բոլոր սոցիալական խավերից, Հայաստանի բոլոր բնակավայրերից և աշխարհի բոլոր անկյունների հայկական սփյուռքից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից և հայաշատ այլ երկրներից։ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը դառնում է համահայկական նախագիծ՝ ներառելով տեղական և … Read more

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում իրականացվում են խուզարկություններ. ՆԳՆ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ՔԿ գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ, Tert.am-ին հայտնել են ՆԳՆ-ից:Այլ մանրամասներ այս պահին դեռևս հայտնի չեն:

Դադարեցնե՛լ Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը. Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ. «2026 թ․փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները։ Հավաքի արդյունքում ժողովականները հանդես եկան հայտարարությամբ․ «Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության … Read more

Ընդդիմադիր ներկայացողներ կարող եք միանգամից Նիկոլի հետ դաշինքով հանդես գալ. Մասիս Շիրոյան

Մասիս Շիրոյանը գրում է. 📌 Ընդդիմության անունից հանդես եկող քաղաքական ուժեր և անհատներ, եթե Դուք չունեք հստակ դիրքորոշում կամ մեղմ ասած չեք մերժում(իսկ իրականում կողմ եք) Նիկոլի կողմից ստորագրված և Նիկոլի կողմից առաջ տարվող հետևյալ թեզերին` 🔴 Նոյեմբերի 9-ի եռակողմ( Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) հայտարարությանը (Նիկոլի ստորագրած) 🔴 Օգոստոսի 8-ի երկկողմ( Հայաստան, Ադրբեջան) նախաստորագրված խաղաղության պայմանագրին … Read more

«Թեթևացնեմ ձեր «աշխատանքը», հաջորդիվ ՝ «Առաջարկ Հայաստանի համար» նախագիծը աջակցութուն է ստանալու սփյուռքի հայաշատ այլ համայնքներից՝ ԱՄՆ-ից, Մերձավոր Արևելքից, Ֆրանսիայից…». Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ի՞նչ, դիմում եմ նրանց, ովքեր այս օրերին մեկը մյուսին հերթ չտալով «Առաջարկ Հայաստանին» հայեցակարգի շրջանակում մեզ մեղադրում էին պրոռուսականության մեջ։ Այսպես, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը և առաջիկայում սկսելու է «Առաջարկ Հայաստանին» … Read more

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ծրագրում են Գազայում կառուցել 5,000 հոգանոց ռազմաբազա. The Guardian

Թրամփի վարչակազմը ծրագրում է Գազայում կառուցել 5,000 հոգանոց ռազմաբազա, որը կզբաղեցնի ավելի քան 350 ակր տարածք. այս մասին վկայում են «Խաղաղության խորհրդի» պայմանագրային գրառումները, որոնք ուսումնասիրվել են The Guardian-ի կողմից: Տարածքը նախատեսվում է որպես ռազմական գործողությունների բազա ապագա Միջազգային կայունացման ուժերի (ISF) համար, որը ծրագրվում է որպես բազմազգ ռազմական ուժ՝ կազմված խոստացված զորքերից: ISF-ը նորաստեղծ «Խաղաղության … Read more

Բուկայո Սական նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն կիսվել է Լոնդոնի «Արսենալի» և վինգեր Բուկայո Սակայի միջև պայմանագրի երկարաձգման մասին տեղեկատվությամբ, ինչպես նաև անվանել է «Արսենալի» երկու խաղացողների, որոնք շուտով նոր պայմանագրեր կկնքեն ակումբի հետ: «Մենք սպասում ենք պաշտոնական հայտարարությանը, կտեսնենք, թե երբ այն կհրապարակվի, բայց Բուկայո Սական նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ։ Գործարքն ավարտված է։ Բոլոր ձևականությունները … Read more

Ռուսական ներդրումներ, երկաթուղի և պետականության հարցը․ Զախարովա

Ռուսական ներդրումներ, երկաթուղի և պետականության հարցը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն կառավարումը տարիներ շարունակ ապահովել է ներդրումներ և աշխատատեղեր։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի քաղաքական հայտարարություններ անելիս։ Մոտ երկու տասնամյակ գործող պայմանագրի շրջանակում իրականացվել են ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ձևավորել են համակարգի մրցունակությունը տարածաշրջանում։ Ռուսական … Read more