Ռուսկան ռամաբազան չի փակում դեպի Արևմուտք տեսադաշտը․ Փաշինյան

102-րդ ռուսական ռազմաբազան մինչ օրս չի փակել Հայաստանի տեսադաշտը Արևմուտքի հետ համագործակցություն կառուցելու ճանապարհին։ Մարտի 5-ին Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բազան չի խանգարում Արևմուտքի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությանը։ Նա հարցադրումը համարել է ոչ կոռեկտ՝ ասելով, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնում։ «Բարեբախտաբար թե … Read more

Հայ-իրանական առևտուրն ու տնտեսական կապերը. ինչ սպասել. Hetq

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածեցին Իրանին։ Դա ներկայացրին որպես իրենց անվտանգությանը սպառնացող վտանգը չեզոքացնելուն և իրանական միջուկային ծրագիրը խափանելուն ուղղված քայլ։ Իրանն իր հերթին հարձակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցների վրա։ Այս հակամարտության արդյունքում հարվածների տակ են ընկնում ռազմաբազաներ, էներգետիկ օբյեկտներ, հսկա գործարաններ, օդանավակայաններ, տարբեր ենթակառուցվածքներ, նավահանգիստներ և այլն։ Իրանի օդային հարվածներից հետո Կատարի պետական … Read more

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա

Երևանում մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում մարտի 5-ի ցերեկը, 6-ի երեկոյան, 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 8-ի գիշերը շրջանների … Read more

ՀՀ կառավարությունից հայտնում են, թե որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Որոշումն ընդունվեց քիչ առաջ Կառավարության նիստում։ Բարձրացված գումարի չափը մեկանգամյա հավելյալ վճար չէ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Այսինքն՝ ապրիլի 1-ից բարձրացված թոշակը կպահպանվի նաև հաջորդող ամիսներին։ Ներկայացնում ենք հաշվարկված տվյալները, որոնք ցույց են տալիս, թե տարբեր շահառու խմբերի համար որքանով կավելանա կենսաթոշակի չափը։ Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների … Read more

Իրանական ԱԹՍ-ները hարվածել են Նախիջևանի օդանավակայանին և դպրոցին, կան տnւժածներ. Ադրբեջանի ԱԳՆ

Իրանի տարածքից արձակված երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) ընկել և պայթել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ երկրորդը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի հարևանությամբ։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և վիրավորվել … Read more

Կանադայի վարչապետը չի բացառել երկրի զինվшծ nւժերի մասնակցությունը Իրանի դեմ hակամարտությանը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին չի բացառել կանադական զորքերի պոտենցիալ մասնակցությունը Իրանի դեմ հակամարտությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Չի կարելի կատեգորիկ կերպով բացառել մեր մասնակցությունը հակամարտությանը,- հայտարարել է վարչապետը լրագրողներին Սիդնեյ կատարած այցի ժամանակ,- մենք կաջակցենք մեր դաշնակիցներին, երբ դա նպատակահարմար լինի»: Չորեքշաբթի օրը Քարնին հայտարարել էր, որ Օտտավան ցավով է աջակցում Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին, … Read more

«Կատարում ենք 2021 թվականին ստանձնած պարտավորությունը». ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան. 623 հազար 353 հոգու համար կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամ ու ավելի, իսկ 39 հազար 594 հոգու համար կբարձրանա շուրջ 8500 դրամով։ Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ կենսաթոշակների ու նպաստների որոշման մեջ նաև նախատեսված է բարձրացում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, նրանց նպաստները բարձրանալու … Read more

Թաթոյանի բերած տվյալները խոսում են մի քանի ամիս առաջ տեղի ունեցած զարգացումների մասին։ Դրա մասին ՀՀ ՊՆ-ն երբեք որևէ լուսաբանում չի տվել․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Այսօր Արման Թաթոյանը արբանյակային լուսանկարներով ցույց էր տվել, որ 2025 թվականի ամռան ամիսներին, մասնավորապես հուլիս-օգոստոս ամիսներին, Վարդենիսի և Ջերմուկի տարածքում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի առաջխաղացում, փաստացի նոր ներխուժում և խորացում ՀՀ սուվերեն տարածքում։ Ես դիտեցի ասուլիսն ամբողջությամբ, քանի որ թեման շատ զգայուն է։ Թաթոյանը բերում է փաստեր, … Read more

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Տարածաշրջանում լարվածության սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում դեսպանությունները բերվել էին աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ  է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Իհարկե, բարդություններն ակնհայտ են, փակ թռիչքային զոնա է հայտարարվել գրեթե բոլոր վերաբերելի երկրներում։ ԱՄԷ-ն ցամաքային սահման ունի Օմանի հետ, օգտվելով … Read more

Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պшտերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար

Վատիկանի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-իսրայելական հարձակումները Իրանի վրա խաթարում են միջազգային իրավունքը՝ ընդգծելով՝ որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու։ «Եթե պետություններին տրվի այդ նախազգուշական պատերազմի իրավունքը, ամբողջ աշխարհը վտանգի տակ կհայտնվի»,- Vatican News-ին տված հարցազրույցում ասել է Վատիկանի պետնախարար, կարդինալ Պիետրո Պարոլինը։