Բրազիլի հավաքականը դուրս մնաց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից։
1/8 եզրափակիչում բրազիլացիները 1:2 հաշվով պարտվեցին Նորվեգիայի հավաքականին, որի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը (տեսանյութ)։
Քառորդ եզրափակիչում Նորվեգիայի հավաքականի մրցակիցը կլինի Անգլիա – Մեքսիկա զույգի հաղթողը։
ԱԱ-2026, 1/8 եզրափակիչ
Բրազիլ – Նորվեգիա` 1:2
Նեյմար, 90+10 (11մ) – Էրլինգ Հոլանդը, 79, 90
Չիրացված 11-մետրանոց` Բրունու Գիմարաեշ, 14 (Բրազիլ)