Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության

Ակնհայտ է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին արդեն հաջողվում է ապահովել լայն համախմբում և իրապես դառնալ պետական, քաղաքական, մասնագիտական մտքի «Նոյյան տապան»։ Երաշխավորված խաղաղությունը ցանկություն չէ։ Երաշխավորված խաղաղությունը հստակ գործողությունների ծրագիր է, որը մեր երկրի համար պետք է ապահովի կայուն զարգացման և բարգավաճման իրական հիմքեր՝ էապես բարձրացնելով մեր պետության անվտանգության մակարդակը։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր … Read more

«Միասնության թևերին» է միացել «ՀայաՔվեն»՝ ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։ Հուշագրով կողմերը հայտարարեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին։

Հակակոռոպցիոն կոմիտեում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն առնչվող վարույթ չկա. Factor

Առավոտյան վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնեց, որ բաժանվում է Նիկոլ Փաշինյանից։ Տեսանյութում Հակոբյանն ասում է, որ ցանկություն ունի աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ «Կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը, թերևս, բավարար չէ սրա համար։ Եվ բացի այդ, դատելով երեկվա Հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողների միջև տեղի ունեցած հարցուպատասխանից, չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության … Read more

Սումգայիթի փակված էջ չէ, քանի դեռ Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայեր, այս քաղաքականությունը շարունակվում է. «Ապրելու երկիր»

Սումգայիթը փակված էջ չէ, քանի դեռ Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայեր, այս քաղաքականությունը շարունակվում է։ Ասված է «Ապրելու երկիր» կուսակցության հայտարարության մեջ։ «Փետրվարի 27-29-ը մեր ազգային հիշողության մեջ դաջված է ցավով և արյունով։ 1988 թվականի այդ սարսափելի օրերին ադրբեջանական Սումգայիթը քաղաքը դարձավ հայ ժողովրդի դեմ պետականորեն համակարգված և ծրագրված վայրագության դաշտ։ Սպանություններ, խոշտանգումներ, նվաստացումներ՝ … Read more

ՊՆ-ն ևս անդրադարձավ զինծառայողի մահվան լուրին

Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Սպանված զինծառայողը Աբովյանից էր․ կասկածյալը հայտնաբերվել է․ նոր մանրամասներ

Այսօր՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։Գ․ … Read more