Արմեն Բաբալարյանը ճանաչվել է նախորդ տարվա Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ճանաչվել է նախորդ տարվա Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ ճանաչվել է 2025թ․ Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ: Որոշումները կայացվել են օրերս Ալբանիայում անցկացված ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում: Ապրիլի 20-ից հունահռոմեական ոճի ըմբիշները … Read more

Մենք հասկացել ենք, որ մեր ճակատագրերը փոխկապակցված են. եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի. Հասմիկ Հակոբյանը՝ Ստամբուլում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ստամբուլում հրավիրված Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի աշխատանքներին: Վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը: «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Մեծ պատիվ է այս վեհաժողովին դիմել մի թեմայով, որը մեր սերնդի համար բարոյական հրամայական է: Ես Հայաստանից եմ, մի երկրից, որը շարժվում է դեպի կայունության նոր դարաշրջան: … Read more

Ձայնագրության մեջ ես խոսում եմ Հայրենական մեծ պшտերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ՝ ցանկանալով իր ծննդյան կապակցությամբ հեռուստացույց նվիրել. Գոհար Ղումաշյան

Հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ՝ ցանկանալով իր ծննդյան կապակցությամբ իրեն հեռուստացույց նվիրել: Այս մասին Արտաշատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը: «Երկար տարիներ ես նախաձեռնել եմ մի շարք հայրենասիրական ծրագրեր, 10 տարուց ավելի օգնել եմ պետության կողմից մոռացված հայ վետերաններին, մտերմաբար օգնել … Read more

«Պայքարը շարունակվում է». Ջահերով ամենամյա երթ ապրիլի 23-ին

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Երթուղին. Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոց Մաշտոցի պողոտա Բաղրամյան պողոտա Կիևյան փողոց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը … Read more

Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։ Նախարարը շնորհավորել է Քևին Հեմիլթոնին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։

Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև

Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Իր ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, որ այս հանդիպումն անցկացվում է աճող գլոբալ անորոշության պայմաններում, իսկ սրվող աշխարհաքաղաքական լարվածությունն ու ընդլայնվող … Read more